01 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“ՀԱՄԱՍ”-ը սիրիական ապստամբների կողմն է անցել

ՀԱՄԱՍ” շարժման ռազմական թեւը, որը նախկինում աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, այժմ նրա դեմ կռվող ապտսամբների կողմն է անցել եւ զբաղվում է նրանց մարտական պատրաստվածությամբ: Նման տեղեկություն է տարածել “The Times”-ը, չնայած նրան, որ “ՀԱՄԱՍ“-ի ներկայացուցիչները հերքում են այդ ինֆորմացիան:

Բացի այդ, շարժման ակտիվիստներն իբր թե սովորեցնում են ապստամբներին ստորգետնյա թունելներ փորել, ինչը կարող է օգնել նրանց կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի մայրաքաղաքի համար պայքարելու ժամանակ: Պաղեստինցիները նման թունելներ փորելու մեծ փորձ ունեն, քանի որ դրանք օգտագործվում են Գազայում` Եգիպտոսից մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու կամ Իսրայելի այս կամ այն կետի վրա հարձակում գործելու նպատակով:

Ըստ որոշ տվյալների` “ՀԱՄԱՍ“-ի մի քանի հարյուր գրոհայիններ ապստամբների հետ մասնակցել են Հալեպի եւ Դամասկոսի մարտերում: Ինչպես նշում է The Times”-ը, դա նշանակում է, որ շարժումը վերջնականապես Քաթարի հովանու ներքո է:Հենց այս երկիրն է զգալի աջակցություն ցուցաբերում ապստամբների որոշ խմբավորումների: Լիբանանում գտնվող “ՀԱՄԱՍ“-ի ղեկավարությունը հերքում է այդ տեղեկությունը:

Պաղեստինյան “ՀԱՄԱՍ” շարժումը հաստատվել էր 1999-ին Սիրիայում այն բանից հետո, երբ ստիպված էր հեռանալ Հորդանանից: Սակայն երբ 2011-ի մարտին Սիրիայում զինված հակամարտություն սկսվեց Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, շարժման անդամներն սկսեցին հեռանալ երկրից: Շարժումը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է “դիմադրության իսլամական շարժում”, հիմնադրվել  է1987-ին: 2007-ից այն Գազայի հատվածում իշխող ուժն է: ԱՄՆ-ը, Իսրայելը եւ եւս մի քանի երկիր շարժումն ահաբեկչական են համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ