09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

ԲՀԿ-ն մասնակցելու է նախագահի երդմանը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով, ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունը մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել, որ խմբակցությունը ներկա գտնվելու խորհրդարանի հատուկ նիստին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնելու է  Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Թուրքիան կջրազրկի Արարատյան դաշտավայրը.Հայկական ժամանկ

Արարատյան դաշտը կարող է կանգնել ջրային լուրջ խնդրի առաջ: Պատճառն այն է, որ Թուրքիան Արաքս գետի վերին նիշերում՝ սահմանին ոչ մոտ, 1,5 մլրդ խմ տարողությյամբ ջրամբարներ է կառուցում։ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ասել է, որ արդեն Արաքս գետից 88 մլն խմ ծավալով ջուր ամբարվում է այդ ջրամբարներում, մյուսների շինարարությունը շարունակվում է։ […]

Անչափահասը պարսիկներին սեքս է առաջարկել. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Ի.-ի գործի դատավարությունը: Դատարանը որոշում է կայացրել անչափահաս աղջկան քրեական պատասխանատվությունից ազատելու, քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Աղջիկը մեղադրվել է գողություն կատարելու համար: Հանցանքի կատարման պահին նա դեռ 16 տարեկան չէր դարձել: Ի.-ն ծնվել է 1996 թվականի հոկտեմբերին: […]

Ավագանիներից ո՞վ փող ունի. Հրապարակ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, ըստ կուսակցություններից մեկի ղեկավարի, առնվազն 200 հազար դոլար է հարկավոր: “Եթե յուրաքանչյուր 400 տեղամասում կանգնող անձին գոնե 20 հազար դրամ տաս, գումարած պաստառներ, բուկլետներ, տրանսպորտային եւ այլ ծախսեր, կստացվի պատկառելի գումար”,-ասել է նա: Թերթի տեղեկություններով, ընտրարշավին մասնակցելու ֆինանսական խնդիրներ ունի եւ “Ժառանգությունը”, որը նախագահականի ժամանակ բավականին գումար է ծախսել, եւ […]

ՀԱԿ-ը չի կայանո՞ւմ.168 ժամ

ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարն արդեն երրորդ անգամ հետաձգվում է: Սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին, հետո տեղափոխվեց մարտի 29-ին, իսկ այժմ հայտարարվում է ապրիլի 13-ի մասին: Այս հետաձգումներին ՀԱԿ-ը ոչ մի պաշտոնական պատճառաբանություն չներկայացրեց, չնայած ոչ հրապարակայնորեն ասվում էր, որ պատճառը կապված է օրենսդրության պահանջների հետ: ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները ներկայացնում են երեք հանգամանք, որոնք […]

Երիտասարդը մեռած է ձեւացել` անվճար տուն հասնելու հույսով

Կրասնոդարի երկրամասի 24-ամյա հարբած բնակիչը մահացած է ձեւացել, որպեսզի անվճար տուն հասնի: Պարզվել է, որ տաքսու վարորդը հրաժարվել է ուղեւորի “տեղափոխումը” շարունակել նրա անվայել պահվածքի պատճառով: Հայտնվելով մայրուղու վրա` երիտասարդը փորձել է ինքնուրույն քայլել, սակայն շուտով հասկացել է, որ հոգնել է եւ ընկել է գետնին: Անցնող մեքենաները նկատել են գետնին ընկած երիտասարդին եւ ոստիկանություն են […]

Որքանո՞վ են անվտանգ պահպանակները

Պահպանակն ամենահայտնի հակաբեղմնավորիչ միջոցներից է: Ընդունված է համարել, որ այն  պաշտպանում է ծրագրված հղիությունից եւ սեռական վարակներից: Սակայն արդյոք դա այդպես է իրականում: Այդ դեպքում ինչու են բազմաթիվ մարդիկ վարկավում եւ հղիանում պահպանակի պարբերական օգտագործումից հետո:  Առաջին ռետինե հակաբեղմնավորիչները հայտնվել են դեռեւս հին ժամանակներում, սակայն դրանց նշանակությունը փոքր-ինչ տարբերվում էր այժմյան նշանակությունից: Գիտնականները ենթադրում են, […]

“Realty shoq-show”. Րաֆֆին, արջն ու Վրեժը /վիդեո/

Մարտի 22-ին քաղաքական օդով` ՀՀԿ-ԲՀԿ վիրտուալ լեզվամարտով, խորհրդարանական բրիֆինգներով եւ արոնյանական հաղթանակով հագեցած օրը կեսօրնանց ընդմիջվեց սկզբում սկանդալային, ապա որոշ հանգամանքներ պարզվելուց հետո զավեշտալի իրադարձությամբ` զինված երիտասարդը հարձակվել էր Ազգային շենքի վրա, որը կանխվել էր անվտանգության աշխատակիցների կողմից: Երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի, սոցիալապես անապահով է, նախկինում դատված: Մինչ օրվա լրահոսը թեժանում էր Ազատության հրապարակում 13-րդ […]

Արթուր Աբրահամի երկար սպասված սիրելին /ֆոտո/

Գերմանական “promiflash.de” կայքն անդրադարձել է հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին, սակայն այս անգամ ոչ թե մարզիկի հաջողություններին սպորտի բնագավառում, այլ նրա անձնական կյանքին:  “Notte delle Stelle” ֆիլմերի փառատոնին Աբրահամը ներկայացել է ընկերուհու` Լիանա անունով մի աղջկա հետ: Ողջ երեկոն զույգն անց է կացրել միմյանց ձեռք բռնած եւ առանց խուսափելու տեսախցիկներից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված