Որքանո՞վ են անվտանգ պահպանակները
Պահպանակն ամենահայտնի հակաբեղմնավորիչ միջոցներից է: Ընդունված է համարել, որ այն պաշտպանում է ծրագրված հղիությունից եւ սեռական վարակներից: Սակայն արդյոք դա այդպես է իրականում: Այդ դեպքում ինչու են բազմաթիվ մարդիկ վարկավում եւ հղիանում պահպանակի պարբերական օգտագործումից հետո:
Առաջին ռետինե հակաբեղմնավորիչները հայտնվել են դեռեւս հին ժամանակներում, սակայն դրանց նշանակությունը փոքր-ինչ տարբերվում էր այժմյան նշանակությունից: Գիտնականները ենթադրում են, որ դրանք հարկավոր են եղել ծիսակատարություններ անելու համար: Ավելի ուշ պահպանակներն սկսվել են օգտագործվել որպես հղիությունից խուսափելու միջոց: Դրան պատրաստել են տնային անասունների ներքին օրգաններից: Միջին դարերում հակաբեղմնավորիչների մասին մոռանում են եւ կրկին հիշում այն ժամանակ, երբ Կոլումբոսը Ամերիկայի հետ մեկտեղ հայտնագործեց սիֆիլիսը:
Սակայն հարցը շարունակում է արդիական մնալ` ինչու 100 տոկոսանոց երաշխիք չկա պահպանակի օգտագործման դեպքում: Բանն այն է, որ շատերը դրանք սխալ են օգտագործում: Մասնագետներեն առանձնացրել են ամենատարածված սխալները:
1. Ռետինե հակաբեղմնավորիչը հարկավոր է կրել ոչ թե սեռական ակտի սկզբում, այլ սերմնաժայքման պահից առաջ
2. Սխալ հագած պահպանակը հանգեցնում է այն հանելուն եւ կրկին հագնելուն
3. Ժամանակից շուտ` մինչեւ սեռական ակտի ավարտը, պահպանակը հանելը
4. 2 պահպանակ միաժամանակ հագնելը
5. Սեռական ակտի ընթացքում պահպանակի դուրս գալը
6. Պահպանակի վնասումը` անորակ քսուք օգտագործելու պատճառով