12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հոլիվուդյան դերասանի պնդմամբ՝ ոչ մի վեճ չի ունեցել ամուսնության ընթացքում /Տեսանյութ/

Հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունին ուշագրավ բացահայտում է արել ամուսնական կյանքի վերաբերյալ:

Նա պնդել է, որ միջազգային իրավապաշտպան Ամալ Քլունիի հետ ավելի քան 10 տարվա ամուսնության ընթացքում երբևէ որևէ հարցի շուրջ չեն վիճել:

Քլունին ընդգծել է, որ վերջին անգամ նույն հաղորդմանը հյուրընկալվելու ժամանակ, ինքը կրկին նույն բանն էր ասել։

«Հիշում եմ, որ մենք նախկինում այստեղ էինք ձեզ հետ և հիշում եմ՝ ասացի, որ երբեք չենք վիճել։ Ամեն ինչ նույնն է:

Մենք փորձում ենք կռվի թեմա գտնել:

Ես արտասովոր բախտավոր եմ, որ հանդիպել եմ անհավատալի կնոջս:

Ինձ թվում է՝ ջեքփոթ եմ շահել:

Չկա մի օր, որ ինձ չհամարեմ աշխարհի ամենահաջողակ մարդը:

Այնպես որ, դա հիանալի է», – ասել է կինոաստղը:

Հիշեցնենք, որ զույգն ունի 2 երեխա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ