21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հայտնի դերասանին աղջիկները դիմահարդարել են /Տեսանյութ/

Դուեյն Ջոնսոնի աղջիկները որոշել են կերպափոխել հորը դիմահարդարման օգնությամբ։

Յութուբյան տեսահոլովակում 52-ամյա դերասանը հայտնել է, որ իր դուստրերը՝ 9-ամյա Ժասմինը եւ 6-ամյա Թիանան, որոշել են դիմահարդարել իրեն։

«Դա սկսվեց այն ժամանակ, երբ իմ երկու աղջիկները՝ Ջազին եւ Թիան, հարցրին. «Հայրիկ, կարո՞ղ ենք մի քիչ ստվերաներկ քսել քո աչքերին», եւ ես պատասխանեցի.

«Այո, բայց արագ եւ շատ լավ, որովհետեւ ես պետք է մարզասրահ գնամ…»,- գրել է Դուեյնը գրառման մեջ։

Չնայած հոլովակում դեմքի ոչինչ չասող արտահայտությանը՝ դերասանը նշել է, որ առավելագույնս է օգտագործում ժամանակն իր աղջիկների հետ, մինչեւ նրանք կմեծանան:

«Ես գիտեմ, որ նրանք միշտ չէ, որ փոքր կլինեն կամ կցանկանան ժամանակ անցկացնել հայրիկի հետ, երբ մեծանան, բայց նրանք միշտ կլինեն իմ փոքրիկները, այնպես որ՝ ես ամբողջ օրը կդիմանամ այս ծաղրուծանակին»,- գրել է նա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ