Երիտասարդը մեռած է ձեւացել` անվճար տուն հասնելու հույսով
Կրասնոդարի երկրամասի 24-ամյա հարբած բնակիչը մահացած է ձեւացել, որպեսզի անվճար տուն հասնի:
Պարզվել է, որ տաքսու վարորդը հրաժարվել է ուղեւորի “տեղափոխումը” շարունակել նրա անվայել պահվածքի պատճառով: Հայտնվելով մայրուղու վրա` երիտասարդը փորձել է ինքնուրույն քայլել, սակայն շուտով հասկացել է, որ հոգնել է եւ ընկել է գետնին: Անցնող մեքենաները նկատել են գետնին ընկած երիտասարդին եւ ոստիկանություն են կանչել:
Երբ իրավապահ մարմինները ժամանել են դեպքի վայր, երիտասարդը միանգամից “վերակենդանացել է”, ծխախոտ խնդրել, իսկ հետո մեռած է ձեւացել այն հույսով, որ իրեն ճանապարհից կվերցնեն եւ տուն կհասցնեն: Նա նաեւ հայտարարել է, թե գողացել են իր բջջային հեռախոսը, սակայն այն գտնվել է նրա պայուսակում:
Հարբած տղամարդուն պոլիկլինիկա են տեղափոխել: