Ամերիկացին ավարտական վկայական է ստացել 106 տարեկանում

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ֆրեդ Բատլերը դպրոցն ավարտել է 106 տարեկանում: Միջնակարգ կրթության վկայականի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել քաղաքապետը եւ այլ պաշտոնատար անձինք: Ծերունին շնորհակալություն է հայտնել այդ իրադարձության հետ կապ ունեցող բոլոր անձանց աջակցության համար եւ հայտարարել է, որ բարձր է գնահատում վկայականը: Բատլերն ստիպած է եղել դուրս գալ դպրոցից 9-րդ դասարանում: […]