08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 19, 2013

Խաչիկյանը աղոթելու է /վիդեո/

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը այսօր` մարտի 19-ին ծննդյան 41-ամյակը նշում է անազատության մեջ: Այսօր նրա դատավարության  հերթական նիստն էր : Լրագրողներն ընդմիջմանը շնորհավորեցին նրան: “Ինչպես եք նշելու ծննդյան օրը”: Վազգեն Խաչիկյանի պատասխանը դիտեք տեսանյութում:

Վոլոչկովան պատմել է` ինչպես են “Большой театр”-ում ստիպում սեքսով զբաղվել հարուստ գործարարների հետ /վիդեո/

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան շարունակում է զարգացնել “Большой театр”-ում տիրող անօրինականությունների եւ կոռուպցիայի թեման: Նշենք, որ Վոլոչկովային մի քնաի տարի առաջ վռնդեցին թատրոնից` մեծ սկանդալից հետո: “НТВ” հեռուստաընկերության  “Երկաթե լեդիներ” հեռուստաշոուի եթերում պարուհին հայտարարել է “սարսափելի բաների” մասին, որոնք իրեն պատմել են գործընկերները` թատրոնից դուրս գալուց հետո: Վոլոչկովայի խոսքով` թատրոնի ղեկավարությունն իբր թե էսկորտ-ծառայություններ է […]

Րաֆֆու տարբերակը. Սերժ Սարգսյանին /վիդեո/

”Սուտ է այն նախադասությունը, որ ես ասել եմ, որ չեմ հաղթել: Ես ասել եմ, որ կեղծված են եղել ընտրությունները, ձեր թվաբանությունը իրականությանը չի համապատասխանում և անհրաժեշտ է, որ դուք բացեք լցոնումներով լի քվեատուփերը”,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ”Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով Սերժ Սարգսյանին: Հովհաննիսյանը պատմեց, որ ներկայացրել է առաջարկներ, որոնք Սերժ Սարգսյանը չի ընդունել: Դրանք […]

Հայաստանի օլիգարխը ոչ մի պետության օլիգարխի չափերի մեջ չի մտնում

Նախագահ  Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ ցուցակում օլիգարխ պատգամավորներ չկան : Լրագրողները այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեցին` իսկ արդյո՞ք Աժ- ում օլիգարխ կա: Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր երկրում օլիգարխ կա և օլիգարխիան նման փոքր պետություններում չի համարվում օլիգարխ, քանի որ “եթե վերցնենք  ըստ չափերի, ապա Հայաստանի օլիգարխը ոչ մի պետության օլիգարխի չափերի […]

ԱԳ նախարարը հանդիպեց ԵՄ գլխավոր բանակցողին

Մարտի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկուստեք ջանքերի շնորհիվ արդեն մոտենում է […]

“Ժամկետանց”. Աղաբաբյանի լակոնիզմը ` Վարդան Ղուկասյանին

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջերս մեղմ ասած` քննադատել էր նաև Գյումրից ընտրված ՀՀԿ պատգամավորներին: Գյումրիից ընտրված ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ մեկնաբանել նախկին քաղաքապետի մտքերը, նշելով. “Ես կարճ  ասեմ. այդ թեմայով ես ժամկետանց  մարդկանց  մասին չեմ ուզում ինտերվյու տամ”:

Աննախադեպ գրավ` 10 միլիոն դրամ եւ 283 դրամի անշարժ գույք. Խաչիկյանի եւ 12-ի դատավարությունը շարունակվում է.մերժում /վիդեո/

“Կենտրոն եվ Նորք Մարաշ” ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը: Նրանք մեղադրվում են կենսաթոշակները յուրացնելու մեջ: Ըստ մեղադրանքի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ […]

Ես չեմ խոսում ժողովրդի անունից, ես ասում եմ … Րաֆֆին` Սերժ Սարգսյանին /վիդեո/

“Ես բնավ դառնացած չեմ աշխարհից եւ ոչ էլ սոված եմ: Թող դա շատ հստակ հնչի”: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով երեկ լրատվամիջոցներին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը, ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ցավում է, որ Սերժ Սարգսյանն իր ժպիտն ու բարեւը “կեղծ” է ավանել: ՀՀ նախագահի հայտարարությանը, թե ՀԱԿ-ի հանրահավաքներին ավելի շատ […]

29 մահ պակաս

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ արագաչափերի և հսկող տեսախցիկների առկայությունը էական արդյունք է տվել ՃՏՊ-ների նվազման առումով: “Արդյունքում ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների քանակը նվազել է ինչպես նախորդ տարվա ընթացքում, այնպես էլ այս տարի: 29-ով նվազել են մահացության դեպքերը: Հ. Սարգսյանը տեղեկացրեց, որ Երևանում 50 խաչմերուկ հագեցած են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի