06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանի օլիգարխը ոչ մի պետության օլիգարխի չափերի մեջ չի մտնում

Նախագահ  Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ ցուցակում օլիգարխ պատգամավորներ չկան : Լրագրողները այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեցին` իսկ արդյո՞ք Աժ- ում օլիգարխ կա:

Վերջինս նշեց, որ յուրաքանչյուր երկրում օլիգարխ կա և օլիգարխիան նման փոքր պետություններում չի համարվում օլիգարխ, քանի որ “եթե վերցնենք  ըստ չափերի, ապա Հայաստանի օլիգարխը ոչ մի պետության օլիգարխի չափերի մեջ չի մտնում”:

Իսկ ՀՀԿ ցուցակում կա՞ն օլիգարխներ Աշոտ Աղաբաբյանը միայն ուսերը թոթվեց, չհերքելով ու չհաստատելով: Իսկ գործարարներ ՀՀԿ ցուցակում կան՞, հաջորդ հարցն ուղղվեց պատգամավորին:

“Ինչպե՞ս չկան: Ես ուզում եմ, որ դուք տարանջատեք գործարարին օլիգարխից, քանի որ բիզնեսմենները այն մարդիկ, ովքեր ունեն ուենցվածք, արտադրություն, որով կարողանում են իրենց տունը պահել՝ օգնելով միջավայրին ու կողքինին:

Աշոտ Աղաբաբյանը նշում է, որ “իհարկե, չի նախանձում և խանդում, բայց օլիգարխը դրսում և ներսում ունի բավականին լուրջ ֆինանսական ուժեր, ռեսուրսներ, դրա համար է ուզում, որ տարանջատենք:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ