19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԳ նախարարը հանդիպեց ԵՄ գլխավոր բանակցողին

Մարտի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկուստեք ջանքերի շնորհիվ արդեն մոտենում է եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաեւ 2012թ. հունիսից մեկնարկած Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները:

Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունները, հանրապետության Նախագահի ղեկավարությամբ, ձեռնամուխ են եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ ժողովրդավարական հաստատությունները եւ օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները եւ համապատասխան օրենսդրությունը բարելավելու եւ քաղաքացիական հասարակության դերն ամրապնդելու նպատակով, եւ այս ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են, եւ Եվրոպական Միությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է նախատեսել Հայաստանի համար` “ավելին ավելիի դիմաց” սկզբունքին համաձայն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշեցին, որ կողմերի ընդհանուր նպատակն է մինչեւ 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:

Նախարար Նալբանդյանը եւ ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարեւորեցին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ քաղաքացիների շարժունակությունը եւ շփումները խրախուսելու ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը, մասնավորապես, անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը, եւ հույս հայտնվեց, որ այն շուտով կվավերացվի եւ կմտնի ուժի մեջ։

Անդրադարձ կատարվեց նաեւ Ասոցացման օրակարգի ձեւավորման շուրջ քննարկումներին, որը փոխարինելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրին:

 

Նույն օրը ԱԳՆ-ում մեկնարկեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ լիագումար նիստը, որն իր ելույթով բացեց նախարար Նալբանդյանը:

 

Այնուհետեւ տեղի ունեցավ աշխատանքային նիստը, որը հայկական կողմից վարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ