16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վոլոչկովան պատմել է` ինչպես են “Большой театр”-ում ստիպում սեքսով զբաղվել հարուստ գործարարների հետ /վիդեո/

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան շարունակում է զարգացնել “Большой театр”-ում տիրող անօրինականությունների եւ կոռուպցիայի թեման: Նշենք, որ Վոլոչկովային մի քնաի տարի առաջ վռնդեցին թատրոնից` մեծ սկանդալից հետո: “НТВ” հեռուստաընկերության  “Երկաթե լեդիներ” հեռուստաշոուի եթերում պարուհին հայտարարել է “սարսափելի բաների” մասին, որոնք իրեն պատմել են գործընկերները` թատրոնից դուրս գալուց հետո: Վոլոչկովայի խոսքով` թատրոնի ղեկավարությունն իբր թե էսկորտ-ծառայություններ է մատուցում հարուստ գործարարներին` ստիպելով բալետի պարուհիներին նրանց հետ սեքսով զբաղվել:

“Այն, ինչ տեղի է ունենում “Большой театр“-ում վերջին 12 տարվա ընթացքում, կարելի է բնորոշել 3 բառով` ամենաթողություն, կոռուպցիա եւ դատելով վերջին իրադարձություններից` նաեւ կրիմինալ”,-հայտարարել է պարուհին:

Նա նշել է, որ ինքը տեղեկացել է այդ ամենի մասին պարուհիներից, սակայն “Дождь” հեռուստաընկերությանը նա ավելի վաղ հայտնել էր, որ ինքն էլ է այդ խառնաշփոթի մեջ եղել: Նրա խոսքով` աղջիկները չէին կարող բողոքել, քանի որ նրանց սպառնում էին զրկել հյուրախաղերից, ստեղծագործական կյանքից եւ ընդհանրապես ամեն տեսակի հնարավորություններից: 

Թատրոնի ղեկավարությունը դեռեւս որեւէ կերպ չի մեկնաբանել Վոլոչկովայի հայտարարությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ