19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես չեմ խոսում ժողովրդի անունից, ես ասում եմ … Րաֆֆին` Սերժ Սարգսյանին /վիդեո/

“Ես բնավ դառնացած չեմ աշխարհից եւ ոչ էլ սոված եմ: Թող դա շատ հստակ հնչի”: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով երեկ լրատվամիջոցներին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը, ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ցավում է, որ Սերժ Սարգսյանն իր ժպիտն ու բարեւը “կեղծ” է ավանել:

ՀՀ նախագահի հայտարարությանը, թե ՀԱԿ-ի հանրահավաքներին ավելի շատ մարդ էր հավաքվում, իսկ Հովհաննիսյանի հանրահավաքներին ընդամենը 3 հազար հոգի, արձագանքեց.

“Երկուսս էլ ունենք տեսողության խնդիրներ, բայց կարծում եմ չարժե այդքան իջնել թվերի մեջ: 5 տարի առաջ ընդդիմադիր թեկնածուն 30 հազարից շատ ավելի ուներ, բայց մենք 3 հազարից ավելի շատ ունենք: Ինչ է ասում ինքը: Եթե մեր հանրահավաքին 100 հազար հոգի գա, ապա ինքը կգա՞ այցելության: Սա՞ է իր ասածը: Հուսով եմ, որ ոչ”:

“Ժառանգության” առաջնորդը շեշտեց, որ փետրվարի18-ին ժողովուրդը պաշարել է Բաղրամյան 26-ը եւ իրենք ամենուր են` փողոցներում, տրանսպորտում, շրջաններում, հաղթանակն էլ իրեց հետ ամենուր է: Եթե կարծում են, որ 30 հազարը տպավորիչ է, թող սպասի այդ ավելիին, բայց սա չէ միակ գրավականը”,-ասաց:

“Նա ինձ վերագրում է անպարկեշտ բառեր ու արտահայտություններ: Անպարկեշտությունը ժողովրդի արյան վրա, ստի, կեղծիքի վրա խախտումներ անելն է, սեփական հաղթանակը շամպայնով կամ առանց շամպայնի նախապես տոնելն է”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ ոչ մի երկրում, “հենց ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսի երկրում այս ընտրություններն արդար ու ազատ չէին համարվի”:

“Ես խնդրում եմ չխոսել օրենքից, վերեւներից: Ես չեմ խոսում ժողովրդի անունից, ես ասում եմ, որ  … “: Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսի հիմնական մասը դիտեք տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ