15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

29 մահ պակաս

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ արագաչափերի և հսկող տեսախցիկների առկայությունը էական արդյունք է տվել ՃՏՊ-ների նվազման առումով:

“Արդյունքում ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների քանակը նվազել է ինչպես նախորդ տարվա ընթացքում, այնպես էլ այս տարի: 29-ով նվազել են մահացության դեպքերը: Հ. Սարգսյանը տեղեկացրեց, որ Երևանում 50 խաչմերուկ հագեցած են տեսախցիկներով, իսկ արագաչափերը 63-ն են:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պիլտոյանը փոխանցեց, որ առավել ցանկալի կլիներ, որ նկարահանումները ֆիքսողներն ավելի լիբերալ մոտեցում ցույց տային և ամեն մանրուք չարձանագրեին:

ՃՈ պետի տեղակալը տեղեկացրեց, որ երթեւեկության կանոնների խախտում արձանագրելու դեպքում այն փոխանցվում է սպայական անձնակազմի տեսուչներին, որոնք քննարկում և որոշում են` խախտում կա, թե ոչ:

“Եթե մեկ փոքր հանգամանք կա ի օգուտ վարորդի, վճիռը կայացվում է հօգուտ նրա”,-ասաց ոստիկանության գնդապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ