08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 18, 2013

”Ընտրությունները հիմա են սկսվում”. ”Ժառանգությունը” բանակցում է /ֆոտո, վիդեո/

”Ի՞նչ է ապրիլի 9-ը: Ես գտնում եմ, որ մեր երկրում իսկական ընտրությունները սկսվում են հիմա, որովհետև մենք պետք է որոշենք, թե ում ենք հիմա ենթարկվում”,-քիչ առաջ ”Ազատության” հրապարակում քաղաքացիական ֆորում-քննարկմանն ասաց օրվա բանախոսը` նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: ”Րաֆֆի Հովհաննիսյանը այն միակ քաղաքական գործիչն է, որը կարող է գլխավորել երկրի բարձրագույն մարմինն այդ շրջանում”,-նշեց նա: […]

Սարսափ կադրեր. բուժքույրը ֆոտոսեսիա է արել դիակի հետ /ֆոտո/

Շվեյցարիայի ծերանոցներից մեկում մի բուժքույր “ֆոտոսեսիա” է կազմակերպել մահացած ծեր կնոջ համար: Սոցկայքում տեղադրված լուսանկարներն արվել են հունվարին, սակայն 92-ամյա Էմմա Ֆորերի հարզատներն այն նոր են տեսել: Լուսանկարների ներքո նա գրել է. “Գուշակեք` մահացած է նա, թե ողջ: Հուշում եմ` ես եկել եմ նրա հոգու ետեւից”: Մահացած կնոջ հարազատներն իրենց վրդովմունքն են արտահայտել կատարվածի վերաբերյալ: […]

Պաշտոնյաները հանդես են եկել դասախոսություններով

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի […]

Հացադուլը թույլ քայլ է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չի պատրաստվում խորհուրդներ տալ Րաֆֆի Հովհաննիսյանին,քանի որ վերջինս ՀԱԿ անդամ չէ,  խորհուրդներ տալն էլ անշնորհակալ գործ է: Վերջինս  վատ է պատկերացնում է, թե ինչով կարող է ավարտվել հետընտրական իրավիճակը, քանի որ չկա մշակված գործողությունների հստակ ծրագիր ,իսկ քայլերն էլ անտրամաբանական են: Հարցին` ինչպես կմեկնաբանի “Ժառանգության” առաջնորդի հայտնի հայտարարությունը` “Միայն […]

Նախագահը կմեկնի Վատիկան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Վատիկան՝ մարտի 19-ին մասնակցելու Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Տարոն Մարգարյանը խորհրդակցություն էր հրավիրել

Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված  “Ձեզ համար կանայք”  անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ համաբուժարաններ է դիմել 429 կին, որոնցից 399 հետազոտություններ է անցել սրտաբանության եւ աչքի կլինիկաներում, 18-ը վիրահատվել է: Ակցիայի շրջանակում այսօրվանից համաբուժարաններ կարող են դիմել նաեւ գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք եւ ստանալ համապատասխան անվճար բժկական օգնություն: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում […]

13-ամյա աղջնակը նետվել է 14-րդ հարկից

Մոսկվայում 13-ամյա աշակերտուհին նետվել է 14-րդ հարկից: Աղջկա դիակը շենքի հարեւանությամբ հայտնաբերել են պատահական անցորդները: Ինչպես հաղորդում է “Life News”-ը, աղջիկը նետվել է սեփական բնակարանի պատուհանից: Ինքնասպանության պահին տանն է եղել նաեւ նրա մայրը: Շոկային վիճակում հայտնված կինը պատմել է իրավապահ մարմիններին, որ չի կարողացել կանգնեցնել դստերը:  Աշակերտուհու սենյակում գտել են նրա վերջին նամակը` հետեւյալ […]

Ինչո՞ւ են գները ”թռցնում”. ո՞ւր է ՏՄՊՊՀ-ն

Սուրբ Զատիկին դեռևս 13 օր կա, սակայն ձուն արդեն իսկ թանկացել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` օրեր առաջ 50 դրամանոց ձուն այժմ վաճառվում է 70 դրամով: Պողոսյանը նշեց, որ ձկան շուկայում ևս թանկացումներ եղել են, սակայն կոնկրետ որքան, նա չգիտի: Թանկացումներն, ըստ նրա, պայմանավորված են նրանով, […]

Ինչ ասեցին, մնացին տակը. Վարդան Ղուկասյանը` Բալասանյանին

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան առճակատումը նոր երանգներ է ստանում: Ղուկասյանը “Ցայգ”-ի եթերում հրապարակային բացատրություն է տվել մամուլում շրջանառվող ասֆալտի չարաշահումների վերաբերյալ տեղեկության մասին, ինչը կապվում է իր` Ղուկասյանի անվան հետ: “Ինչ ասացին, մնացին տակը”,-ասել է Վարդան Ղուկասյանը` չխուսափելով վիրավորել Բալասանյանին: Առաջարկում ենք դիտել տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի