08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 18, 2013

Ինչ են խոսել Հովիկ Աբրահամյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը /վիդեո/

“Սերժ Սարգսյանից բացի թող ոչ մեկ ինձ առաջարկ չանի”: Այսօր` մարտի 18-ին Ազատության հրապարակում կայացած ասուլիսին հայտարարեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչ են խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցելության ժամանակ: Հովհաննիսյանը նշեց, որ այդ այցը քաղաքավարական բնույթի էր, եւ ԱԺ նախագահը ցանկանում է լուծում գտնել այս իրավիճակին: Հովհաննիսյանի խոսքով` ինքը […]

“Ժառանգությունը” մեղադրում է Հովիկ Աբրահամյանին

“Չնայած ԱԺ նախագահը հայտարարել է , որ նախաձեռնելու է արտահերթ նիստ, բայց ոչ միայն չներկայացրեց օրենքի նախագիծ, այլ նաեւ մերժեց ընդդիմության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, այդ կերպ ձախողելով հնարավոր արտահերթ նիստի հրավիրումը”: Այսօր ԱԺ քառօրյայի սկզբում հայտարարեց խորհրդարանական “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հիշեցնենք, “Ժառանգություն”, ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների հետ ԱԺ նախագահը խորհրդակցում էր […]

“Մեկ միլիոնանոց երթը”, Աբովյանի “ջրի մարդը եւ “Լուսավոր կառավարությունը”

Երեկ գիշեր Ազատության հրապարակում մի սադրիչ է հայտնվել, ապա ոստիկանների հետ` նույն մեքենայով հեռացել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իրենք պարզել են, որ այդ մարդը Աբովյանի “ջրի մարդն” է եղել: Խոսելով ապրիլի 8-ին “մեկ միլիոնանոց երթ” նախաձեռնության մասին` Հովհաննիսյանը նշեց, որ դա պետք չէ իր անվան […]

Ցրտահարության վտանգ չկա

Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը, ներկայացնելով առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումները, հայտնել է, որ հնարավոր ցրտահարությունների հետ կապված բնակչության շրջանում տարածվող մտավախությունները հիմք չունեն։ Մոտակա օրերին Արարատյան դաշտավայրում զրոյից ցածր ջերմաստիճան չի սպասվում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից:

Պոռնոաստղերի շնորհավորանքները Հռոմի պապին /վիդեո/

Նորընտիր Հռոմի պապին նույնիսկ աստղերն են շնորհավորել, այն էլ` պոռնոաստղերը: Տարբեր ազգեր ներկայացնող պոռնոդերասանուհիները տեսանյութ են պատրաստել, որում իրենց շնորհավորական ուղերձն են հղում կաթոլիկ աշխարհի առաջնորդին:

Ինչո՞ւ են կանայք խոսում 3 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ

Մերիլենդի քոլեջում անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ըստ միջին վիճակագրության` կանայք օրական 20 հազար բառ են արտասանում: Եվ դա այն դեպքում, երբ տղամարդիկ հասցնում են արտաբերել ընդամենը  7 հազար բառ:  Գիտնականները կարծում են, որ կանանց հակվածությունը խոսակցությունների նկատմամբ բացատրվում է նրանց ուղեղում “Foxp2″ նյութի առկայությամբ, որը պայմանականորեն անվանել են “լեզվային սպիտակուց”: Հետաքրքիրն այն է, […]

Հայաստանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը /վիդեո/

“Եվրատեսիլ-2013”-ին Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանի եւ “Dorians”-ի երգն ու տեսահոլովակն արդեն պատրաստ են:  Հիշեցնենք  “Lonely Planet”-ը, որով Հայաստաը կներկայանա եվրոպական երգի մրցույթին, “Black Sabbath” անգլիական լեգենդար ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմիի դեմոներից է: Ի դեպ, առաջին անգամ է Հայաստանը ”Եվրատեսիլին” ռոք խմբով ներկայանալու:  

Նիկոլն ի՞նչ գործ ունի հարթակում… Սերժ Սարգսյանը թույլ չի տա /վիդեո/

Արձակագիր Հովիկ Ադումյանը, “Կարին” համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ու գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը ամեն օր լինում են Ազատության հրապարակում: Նրանք իրենց չեն համարում այն մտավորականները, որ կարելի է ձեռքները ծալած նստել, բայց երբեմն համաձայն չեն հարթակում հնչող տեսակետների հետ: Հովիկ Ադումյանն այս պայքարը անկանխատեսելի է համարում: Մի քանի օր առաջ գուցե այլ կերպ էր պատկերացնում, […]

Կամ հղի ես, կամ` ոչ. Կարապետիչը` Րաֆֆուն

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր ասուլիսին, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ անցկացնելու որոշմանը, նշեց, որ չնայած միանշանակ չի ընդունում այդ որոշումը, սակայն ամեն դեպքում, ողջունում է. “Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, քանի որ իշխանությունների կարգախոսը`”դեպի ապահով Հայաստան”, չի համապատասխանում իրականությանը և ժողովրդի մոտ ատելություն կա”: Տիգրան Կարապետյանի խոսքով, կիսամիջոցները չեն աշխատի, քանի որ այս իշխանությունները պատրաստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի