Կամ հղի ես, կամ` ոչ. Կարապետիչը` Րաֆֆուն
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր ասուլիսին, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ անցկացնելու որոշմանը, նշեց, որ չնայած միանշանակ չի ընդունում այդ որոշումը, սակայն ամեն դեպքում, ողջունում է.
“Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, քանի որ իշխանությունների կարգախոսը`”դեպի ապահով Հայաստան”, չի համապատասխանում իրականությանը և ժողովրդի մոտ ատելություն կա”:
Տիգրան Կարապետյանի խոսքով, կիսամիջոցները չեն աշխատի, քանի որ այս իշխանությունները պատրաստ են մահանալ իրենց իշխանության համար. “Ես այդ բարի հեղափոխությունը չեմ հասկանում` կամ հեղափոխություն կամ ոչ, կամ հղի ես կամ ոչ”:
Կարապետյանը գտնում է, որ այս քայլերով ”Ժառանգությունը” գնում է Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների. “Ակնհայտ է, որ այս ամենը դրա համար է: Պարզ է, որ պայքար կա, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ չէ`արևմուտք կա: Հազվադեպ է լինում, որ հետևում ոչ-ոք չի լինում”:
Տիգրան Կարապետյանին տարօրինակ է թվում Րաֆֆի Հովհաննիսյանի զանգերը, հանդիպումները նախարարների, ոսսստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ.
“Երբ ես էի պայքարում, ուր զանգում էինք`չէին վերցնում, իսկ հիմա այցելում են, զանգում է, խոսում է: Աշոտյանը գովում է, թե ընդդիմությունը կիրթ է, բայց ընդդիմության կիրթը որն է”:
Ժողովրդական կուսակցության նախագահին դուր չի եկել նաև ՀՅԴ-ի աջակցությունը Րաֆֆուն. “Մի քիչ էլ Րաֆֆիի պահվածքը դուր չեկավ, որ “Դաշնակցությունը” կանգնեց իրենց կողքին, միգուցե դրա պատճառով ժողովրդի քանակը պակասեց”:
Տիգրան Կարապետիչը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն որոշակի թուլացրեց իր ուժերը` Օսկանյանին առաջադրելով. “Երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմն է: Չի բացառվում Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը,սակայն Քոչարյանը գիտի, որ շանս չունի`ժողովուրդը իրեն չի ընդունի”:
Ի դեպ, Կարապետյանը նշեց, որ պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից: