19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Մեկ միլիոնանոց երթը”, Աբովյանի “ջրի մարդը եւ “Լուսավոր կառավարությունը”

Երեկ գիշեր Ազատության հրապարակում մի սադրիչ է հայտնվել, ապա ոստիկանների հետ` նույն մեքենայով հեռացել:

Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իրենք պարզել են, որ այդ մարդը Աբովյանի “ջրի մարդն” է եղել:

Խոսելով ապրիլի 8-ին “մեկ միլիոնանոց երթ” նախաձեռնության մասին` Հովհաննիսյանը նշեց, որ դա պետք չէ իր անվան հետ կապել եւ ինքը չի կարող դեմ լինել որեւէ նախաձեռնության, որը սահմանադրության եւ օրենքների շրջանակներում է:

“Ես իրավասություն չունեմ որեւէ սահմանադրական քաղաքացիական նախաձեռնության դեմ կանգնել: Ես եւ մենք այդ ժամանակ կլինենք Ազատության հրապարակում, մնացածը ազատ են”,-ասաց նա:

Հիշեցնենք, “Մեկ միլիոնանոց երթ ապրիլի 8-ին” ֆեյսբուքյան էջի հեղինակը կոչ է անում ապրիլի 8-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և խաղաղ երթով բարձրանալ նախագահի աշխատավայր՝ անվստահություն հայտնելու ներկա իշխանություններին:

“Եթե իրոք կա այդքան դժգոհություն, ապա միացեք, եթե ոչ՝ ապա մի դժգոհեք և շնորհավորեք նորընտիր նախագահին հաջորդ օրը”,- ասում են երթի նախաձեռնողները:

“Ժառանգության” ղեկավարը տեղեկացրեց, որ այսօր Ազատության հրապարակում շարունակվելու է քաղաքացիական բաց ֆորումը, որտեղ քննարկվում է ստվերային կառավարության կազմը: Այսօր իր տեսակետներն է ներկայացնելու նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, վաղը` Կարապետ Ռուբինյանը, հաջորդ օրը` Ժիրայր Սեֆիլյանը, հինգշաբթի` Արմեն Մարտիրոսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ներկա  է լինելու բոլոր քննարկումներին եւ 10 քննարկումից հետո վերլուծելու է դրանք, ապա խոսելու է ստվերային կառավարության մասին, որն ինքն անվանում է “Լուսավոր կառավարություն”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ