08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 18, 2013

Վարչապետը հետ չի մնում Րաֆֆուց /վիդեո/

Մինչ ”Ազատության” հրապարակում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտանիքի ու ռոք-ի սիրահարների հետ ռոք են ունկնդրում, ՀՀ վարչապետ, ռոք երաժշտության սիրահար Տիգրան Սարգսյանն այցելում է երեւանյան ռոք ակումբներ` ռոք լսելու: Դիտեք տեսանյութը: Տեսանյութը` aravot.am-ի

Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի կազմը

Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի  գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն առաջիկա հանդիպմանը:  ԴարպասապահներՌոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., ՌուսաստանԳևորգ Կասպարով, «Զոբ Ահան», ԻրանԱրթուր Հարությունյան, «Շիրակ» ՊաշտպաններՌոբերտ Արզումանյան, «Ակտոբե», ՂազախստանՎալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», […]

Հայ քրեագետը Դեդ Հասանի մասին գիրք է գրել` հովանավոր է փնտրում /վիդեո/

Քրեագետ Սերգեյ Գալոյանը հովանավոր է փնտրում. Նա Դեդ Հասանի մասին գիրք է գրել: Մնում է լուծել հրատարակման հարցերը: Այս մասին նա ասաց մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը: Այսօր քրեական աշխարհը խառնվել է իրար, Հասան Ուսոյանի մահվանից հետո միջկլանային հաշվեհարդարների զոհ է դարձել արդեն 124 մարդ: Այս պահին, ըստ քրեագետի` զինադադար է, եւ դա կշարունակվի  մինչեւ […]

Սեյրան Օհանյանը հանձնարարել է Հայկազ Բաղմանյանին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զեկույց-հաշվետվության ունկնդրմանը:  Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ և ԳՇ պետերն ու տեղակալներ, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի վարչությունների և առանձին բաժինների պետերը:   Հայկազ Բաղմանյանը […]

Ոստիկաններն այցելել են նստադուլավորների տներ. հարթակում 6 երիտասարդ է մնացել /ֆոտո. վիդեո/

”Ազատության” հրապարակում ոչ միայն ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ  պայքարը շարունակում են նստադուլավոր երիտասարդները: Henaran.am-ի հետ զրույցում երիտասարդները նշեցին, որ պատրաստ են դիմակայել ցրտին, սադրանքներին, սպառնալիքներին: Մեր հարցին` ով է փորձել նրանց սադրել, սպառնալ Անահիտ Հովհաննիսյանը պատասխանեց. ”Ոստիկաններն այցելել են տարբեր երիտասարդների տներ, իբր թաղայինները ծանոթանում են, կամ հաշվառում են անում: Ասել են մեր ծնողներին, […]

Սաակաշվիլիի այս քայլը վտանգավոր է ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Հայաստանի համար. քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ակտուալ մի խնդրի շուրջ, որը սակայն լայն արձագանք չի գտել լրատվամիջոցներում: Խոսքը` Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի` չինական “Խուան” գրուպի հետ կնքած պայմանագրի մասին է, ըստ որի Վրաստանում պետք է կառուցվի օլիմպիական քաղաք, որտեղ բնակություն կհաստատեն 127 հազար չինացիներ, ինչպես նաեւ կստեղծվի ազատ տնտեսական գոտի:  Ինչպես նշեց Լեւոն […]

Փչացած զուգարանները, 124 միլիոնն ու նախարարի հանգիստ “ներվերը”

Նախորդ տարի պետբյուջեի միջոցներով ձեռք բերվեցին երկու թանկարժեք բիոզուգարաններ, որոնց արժեքը 124 մլն դրամ էր: Էկոնոմիկայի նախարարությունը ջանք ու եռանդ չէր խնայում ասելով , թե որքան կարևոր է նման զուգարանների առակայությունը մեր երկրում: Մեղմ ասած` այդ զուգարանների շնորհիվ զբոսաշրջիկների թիվը ավելացավ մեր երկրում: Վերջերս էլ Արա Պետրոսյանը ներկայացրեց զուգարանների էֆեկտիվությունը , մասնավորապես նշելով, որ զուգարանները բարձր […]

Ոչ ադեկվատ կարող են լինել ոչ միայն ”քաղցած”, այլև ”կանոնավոր սնվող” ժառանգականները

Մեկ շաբաթյա ընդմիջումից հետո ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական գրառում է արել` անդրադառնալով այսօր ԱԺ-ում ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը: ”Երևի նկատել եք, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ներքաղաքական զարգացումներին չէի անդրադառնում:  Պատճառը շատ ակնհայտ էր:  Այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ես՝ թե՛ որպես բժիշկ, թե՛ որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի