19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փչացած զուգարանները, 124 միլիոնն ու նախարարի հանգիստ “ներվերը”

Նախորդ տարի պետբյուջեի միջոցներով ձեռք բերվեցին երկու թանկարժեք բիոզուգարաններ, որոնց արժեքը 124 մլն դրամ էր: Էկոնոմիկայի նախարարությունը ջանք ու եռանդ չէր խնայում ասելով , թե որքան կարևոր է նման զուգարանների առակայությունը մեր երկրում: Մեղմ ասած` այդ զուգարանների շնորհիվ զբոսաշրջիկների թիվը ավելացավ մեր երկրում:

Վերջերս էլ Արա Պետրոսյանը ներկայացրեց զուգարանների էֆեկտիվությունը , մասնավորապես նշելով, որ զուգարանները բարձր տեխնոլոգիական սարքեր են, որոնց մեջ կա կոնդիցիոներ, ավտոմատ լվացման համակարգ եւ այն ունի վերադարձելիության էֆեկտ:

Թվում էր կառավարությունը պետք է շատ  հետևողական լիներ, որպեսզի այդ զուգարանների աշխատանքը անխափան լիներ: Պարզվում է` այդպես չէ: Մեծ աղմուկ բարձրացրած եւ կառավարության կողմից այդքան կարեւորված զուգարանները չեն ծառայում իրենց նպատակին, այսինքն` տևական ժամանակ է չեն աշխատում:

Զուգարաններից մեկը տեղակայված է Տաթևի վանական համալիրի տարածքում, մյուսը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու: Այսօր լրագրողները Աժ ում փորձեցին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից տեղեկանալ զուգարանների ճակատագրի մասին: Նախարարի պատասխանը  ուղղակի ապշեցրեց լրագրողներին:

“Ես տեղյակ չեմ զուգարանների մասին: Մեր նախարարությունը դրանով չի զբաղվում: Մեր նախարարությունը զբաղվում է տնտեսության հարցերով, ներդրումներով”,- լրագրողներին ասաց Տիգրան Դավթյանը, հավելելով` “Իմ փոխնախարարը էդ մասին չի խոսել”,- ասաց նախարարը:

Տիգրան Դավթյանը, շրջանցելով բիոզուգարանների թեման, ԱԺ-ում կառավարության ներկայացուցչի սենյակ մտնելով, լրագրողներին ասաց. “Եկեք խնձոր հյուսրասիրվեք, կարող ա ավելի բարի դառնաք”:

Լրագրողները մի քանի անգամ կրկնեցին հարցը` ի վերջո, ումից կարող են ստանալ այդ հարցի պատասխանը, նախարարն ասաց . “Երեխեք իմ ներվերը շատ հանգիստ է”,- ու սկսեց հեռախոսով խոսել` հասկացնելով լրագրողներին, որպեսզի դուրս գան սենյակից:  

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ