19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ ադեկվատ կարող են լինել ոչ միայն ”քաղցած”, այլև ”կանոնավոր սնվող” ժառանգականները

Մեկ շաբաթյա ընդմիջումից հետո ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական գրառում է արել` անդրադառնալով այսօր ԱԺ-ում ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը:

”Երևի նկատել եք, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ներքաղաքական զարգացումներին չէի անդրադառնում: 

Պատճառը շատ ակնհայտ էր: 

Այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ես՝ թե՛ որպես բժիշկ, թե՛ որպես քաղաքական գործիչ, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իր քաղաքական հայտարարությունները: 

Քաղցած և ստրես տանող մարդը չի կարող ադեկվատ ընկալել շրջակա միջավայրը, ունակ չէ լիարժեք վերլուծությունների և համարժեք քայլերի: Նա կորցնում է մարդկանց առաջնորդելու համար անհրաժեշտ կենսաբանական հիմքերը: 

Սա արդեն քաղաքականություն չէ, սա մարդու ֆիզիոլագիա է: 

Սակայն Զարուհի Փոստանջյանի այսօրվա պահվածքը ԱԺ-ում և Սերժ Սարգսյանի անունից Րաֆֆուն ուղղված ”նամակը մերկացրին մի նոր խնդիր: 

Պարզվում է, որ ոչ ադեկվատ կարող են լինել ոչ միայն ”քաղցած”, այլ նաև ”կանոնավոր սնվող” ժառանգականները: 

Մարդկային ֆանտազիաների մասին բազում գրքեր են գրված, լուրջ ուսումնասիրություններ կան արված: 

Սակայն ֆանտազիայի այս տեսակը նոր մարտահրավեր է համաշխարհային հոգեվերլուծաբանների համար”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ այսօր Փոստանջյանը հայտարարեց, թե իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ է ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանին` նրանից ներողություն պահանջելով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ