01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Նիկոլն ի՞նչ գործ ունի հարթակում… Սերժ Սարգսյանը թույլ չի տա /վիդեո/

Արձակագիր Հովիկ Ադումյանը, “Կարին” համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ու գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը ամեն օր լինում են Ազատության հրապարակում: Նրանք իրենց չեն համարում այն մտավորականները, որ կարելի է ձեռքները ծալած նստել, բայց երբեմն համաձայն չեն հարթակում հնչող տեսակետների հետ:

Հովիկ Ադումյանն այս պայքարը անկանխատեսելի է համարում: Մի քանի օր առաջ գուցե այլ կերպ էր պատկերացնում, բայց հիմա մարդկանց է տեսնում, որոնց նպատակը չի հասկանում: “Գալիս են հարթակը գրավելու այդ մարդիկ, ինչպես Վազգեն Սարգսյանի ժամանակ: Շրջապատեցին նրան ու հետո դարձան իշխանավոր”,-ասաց արձակագիրը:  

Henaran.am-ի հարցին` ովքեր են այդ մարդիկ` Ադումյանը դժավարությամբ, բայց տվեց անուն` Նիկոլ Փաշինյան:”Տեր-Պետրոսյանի ժամանակ ժողովրդին թողեցին մենակ ու փախան: Հիմա նորից հայտնվել է հարթակում, ի՞նչ է ուզում, ի՞նչու են հավատում նրան”,-ասաց Ադումյանը` ավելացնելով, որ էլի մարդիկ կան, բայց անուններ չի տա` “ուզում եք կռի՞վ սարքել”:

Գագիկ Գինոսյանին Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է աջակցել, սակայն նա Ազատության հրապարակ գնում է, որպեսզի կանգնի ժողովրդի կողքին, հասկանա ցասումը: “Եվ ցավալին այն է, որ նախագահի խնդիր չէ, այլ այն, որ որերորդ անգամ մենք դեմ ենք քվեարկում գործող իշխանությանը, այսինքն` որակական փոփոխություն անհրաժեշտ է”,-ասաց Գինոսյանը:

Նիկոլ Աղաբաբյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը կողմնակից չէ արյունահեղության եւ թույլ չի տա արյուն թափվի: “Միակ ելքը կոմրոմիպիսի գնալն է, եւ կարծում եմ կստացվի. թե չէ երկրում արտագաղթը մեծ չափերի կհասնի”,-ասաց նա: Գեղանկարիչը համոզված է, որ իր մարտական ընկեր Սերժ Սագսյանը չի թողնի, որ ձեռք բերածը կորցնենք:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ