“Ժառանգությունը” մեղադրում է Հովիկ Աբրահամյանին
“Չնայած ԱԺ նախագահը հայտարարել է , որ նախաձեռնելու է արտահերթ նիստ, բայց ոչ միայն չներկայացրեց օրենքի նախագիծ, այլ նաեւ մերժեց ընդդիմության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, այդ կերպ ձախողելով հնարավոր արտահերթ նիստի հրավիրումը”: Այսօր ԱԺ քառօրյայի սկզբում հայտարարեց խորհրդարանական “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, “Ժառանգություն”, ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների հետ ԱԺ նախագահը խորհրդակցում էր նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի քննարկման ձեւաչափը, որը ենթադրվում էր, որ պետք է արտահերթ խորհրդարանական նիստը լիներ:
Սակայն նախորդ քառօրյային արտահերթ նիստ հրավիրելու շուրջ այդպես էլ համաձայնություն չկայացավ:
Արձագանքելով Ռուբեն Հակոբյանին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ բանակցությունները ձախողված չեն, որ “այսօր էլ պատրաստ է քննարկել այն հարցերը, որոնք ներկայացված են”:
“Մենք ոչ թե դեմ ենք եղել արտահերթ նիստին, այլ առաջարկել ենք Ձեր ներկայացրած հարցերից մեկում փոփոխություն անել, ինչին սակայն դուք չեք համաձայնել”: Ես նորից եմ հորդորում բոլոր խմբակցություններին հավաքվել և ևս մեկ անգամ քննարկել “,-ասաց Հովիկ Աբրահամյանը` շեշտելով, որ չի պատրաստվում քննարկել խորհրդարանը լուծարելու հարցը /”Ժառանգությունն” առաջարկում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ-խմբ./:
Ռուբեն Հակոբյանը արձագանքեց, որ իրենք այլեւս բանակցություններին չեն մասնակցելու եւ ընդգծեց, որ մեծամասնությունը կարող էր մերժել իրենց նախաձեռնությունը արտահերթ նիստում ևս մեկ անգամ շեշտելով, որ խորհրդարանն իրավունք չունի անմասն մնալ հետընտրական գործընթացներից.
“Հիմա ստեղծվել է իրավիճակ , երբ խորհրդարանի գործառույթները տեղափոխվել են փողոց եւ քրեական աշխարհ”,-եզրափակեց “Ժառանգական” պատգամավորը: