17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

13-ամյա աղջնակը նետվել է 14-րդ հարկից

Մոսկվայում 13-ամյա աշակերտուհին նետվել է 14-րդ հարկից: Աղջկա դիակը շենքի հարեւանությամբ հայտնաբերել են պատահական անցորդները:

Ինչպես հաղորդում է “Life News”-ը, աղջիկը նետվել է սեփական բնակարանի պատուհանից: Ինքնասպանության պահին տանն է եղել նաեւ նրա մայրը: Շոկային վիճակում հայտնված կինը պատմել է իրավապահ մարմիններին, որ չի կարողացել կանգնեցնել դստերը: 

Աշակերտուհու սենյակում գտել են նրա վերջին նամակը` հետեւյալ բովանդակությամբ. “Մայրիկ, հայրիկ, ներեցեք ինձ ձեզ չհնազանդվելու համար: Այսպես ավելի լավ կլինի”:

Սոցկայքի իր էջում աղջնակը եւս հրաժեշտի խոսքեր է գրել եւ տեղադրել ինքնասպանության մոտիվներով երգ, որում հնչում են “թռիր ներքեւ, մի վախեցիր. շշնջում է ինձ անձրեւը” տողերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ