14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հացադուլը թույլ քայլ է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չի պատրաստվում խորհուրդներ տալ Րաֆֆի Հովհաննիսյանին,քանի որ վերջինս ՀԱԿ անդամ չէ,  խորհուրդներ տալն էլ անշնորհակալ գործ է: Վերջինս  վատ է պատկերացնում է, թե ինչով կարող է ավարտվել հետընտրական իրավիճակը, քանի որ չկա մշակված գործողությունների հստակ ծրագիր ,իսկ քայլերն էլ անտրամաբանական են:

Հարցին` ինչպես կմեկնաբանի “Ժառանգության” առաջնորդի հայտնի հայտարարությունը` “Միայն իմ դիակի վրայով Սերժ Սարգսյանը կերդվի”  Ջհանգիրյանը  պատասխանեց. “Դուք միշտ ինձ փորձում եք տանել մի դաշտ, որ ես ասեմ ինչն է ճիշտ, ինչը սխալ ,բայց կրկնում եմ խորհրդատուի և թելադրողի դերում այս քաղաքական պրոցեսներում  չեմ ուզում լինել  և պրոցեսը առաջնորդող ուժերը պետք իրենք որոշումներ կայացնեն”:

 Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, Ջհանգիրյանը նկատեց . “Երբ ես նստած էի մեկուսարանում, իսկ իմ քաղբանտարկյալ գործընկերները հացադուլ էին անում, երբեք չեմ դիմել այդ ակցիային:   

Ես գտնում եմ , որ դա շատ թույլ քաղաքական քայլ է, քաղաքական պայքարի պրոցեսում”: Ջհանգիրյանը նկատում է , որ պաշտոնական տվյալներով բնակչության 36 տոկոսը աղքատության շեմին է եւ թերսնվում է: Հետևաբար  հացադուլ հայտարարելու մեջ իմաստ չի տեսնում: “Կրկնում եմ այս ֆոնի վրա ես սա չեմ կարող դիտարկել որպես ուժեղ քայլ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ