18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Սարսափ կադրեր. բուժքույրը ֆոտոսեսիա է արել դիակի հետ /ֆոտո/

Շվեյցարիայի ծերանոցներից մեկում մի բուժքույր “ֆոտոսեսիա” է կազմակերպել մահացած ծեր կնոջ համար: Սոցկայքում տեղադրված լուսանկարներն արվել են հունվարին, սակայն 92-ամյա Էմմա Ֆորերի հարզատներն այն նոր են տեսել: Լուսանկարների ներքո նա գրել է. “Գուշակեք` մահացած է նա, թե ողջ: Հուշում եմ` ես եկել եմ նրա հոգու ետեւից”:

Մահացած կնոջ հարազատներն իրենց վրդովմունքն են արտահայտել կատարվածի վերաբերյալ: Բուժքույրն իր հերթին հայտնել է, որ չի ցանկացել որեւէ մեկին վիրավորել եւ այդ կերպ ցանկացել է ցույց տալ Ֆիլիպինների իր ընկերներին` ինչ տեսք ունեն շվեյցարացիները մահացած վիճակում: Նա եւս Ֆիլիպինների բնակիչ է, ով 2010-ից է Շվեյցարիայում բնակվում: 

“Դուք ծանոթանում եք ինչ-որ մեկի հետ, իսկ հետո նա մահանում է: Դա նորմալ է ծերանոցում: Չեմ հասկանում` ինչու են այդ մարդիկ այդպես զայրացել: Այդ լուսանկարները գեղեցիկ էին”,-անկեղծացել է բուժքույրը:

Ֆորերի հարազատները պատրաստվում են դատական հայց ներկայացնել բուժքրոջ դեմ, բացի այդ Սանկտ-Գալեն կանտոնի քրեական գործ է հարուցել նրա դեմ` “մահացածների անդորրը խանգարելու” հոդվածով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ