09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Նախագահի թեկնածուների անվտանգությունը ձախողած մարմինն ի՞նչ հույսեր է ներշնչում. Նիկոլը` ԱԱԾ պետի տեղակալին

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը անում է ամեն ինչ, որպեսզի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործը շտապ բացահայտվի։  Այս մասին այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԱԾ առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: ”Պետական ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմաբկցության  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրակարգից դուրս հարց ուղղեց […]

Թուրքիայում սպանվել է Դեդ Հասանի սպանության ամենահավանական պատվիրատուն

Քրեական հեղինակությհուն Դեդ Հասանի սպանության ենթադրյալ պատվիրատուներից մեկին սպանել են Ստամբուլում, հաղորդում է “Известия”-ն: Ինչպես հաղորդում է թերթը, Թուրքիայում  սպանվել է ադրբեջանցի “օրենքով գող” Ռովշան Ջանիեւը` Ռովշան Լենկորանսկին, ում համարում են քրեական “պատրիարքի” սպանության ամենահավանական պատվիրատուներից մեկը: Ջանիեւի վրա հարձակում է կատարվել փետրվարի 1-ին Ստամբուլում: Չնայած նրան մի քանի թիկնապահներ են ուղեկցելիս եղել, սակայն վարձու […]

Սա իմ կյանքում ծախսած ամենանպատակային գումարն է. Արամ Հարությունյան

‘’Ազգային համաձայնություն’’ կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարություն տարածեց, ըստ որի` ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը և ՀԱԿ-ը սեփական թեկնածուներ չեն առաջադրել, քանի որ անհաղթահարելի խոչընդոտներ են եղել, ինչպես օրինակ` ճնշումներ, գաղտնալսումներ:   Ըստ այդմ էլ` Հարությունյանը կարծում է, որ ընտրությունները կեղծ են լինելու, և այդ պատճառով ինքը չի մասնակցելու ընտրություններին: Ինչպես արդեն […]

Ուկրաինական ընդդիմությունը կանգնեցրել է Ռադայի աշխատանքը /վիդեո/

Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն 3-րդ օրն է` կանգնեցրել են Գերագույն  Ռադայի աշխատանքը: Ներկա պահին նիստերի դալիճում են գտնվում “Удар”, “Батькивщина” եւ “Свобода” ֆրակցիաների 30-40 պատգամավորներ: Նրանք ոչ ոքի թույլ չեն տալիս մոտենալ խորհրդարանի ամբիոնին, հաղորդում է “Интерфакс”-ը: Ընդդիմության հիմնական պահանջն է միացնել “Ռադա-3″ քվեարկման համակարգը` յուրաքանչյուր աշխատանքային տեղում անձնական սենսորային կոճակով եւ ապահովել պատգամավորների անհատական […]

Թեսթերի խնդիրը մտահոգել է վարչապետին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետը հայտարարեց, որ նախորդ տարվա ընդունելության քննությունները լավագույնն են եղել եւ այս` տասներեք թվականի քննությունները չպետք է որակով զիջեն: ‘’Այսօր մտահոգություններ կան թեսթերի վերաբերյալ` հատկապես հայոց լեզվի, որ կարող են դրանք ավելի բարդ լինել մեր երիտասարդները չկարողանան պատրաստվել դրան, ինչ պետք է անել, որ այդ խնդիրները չառաջանան’’,-ԿԳ նախարարին դիմեց Տիգրան Սարգսյանը: Արմեն […]

Ո՞վ է ասել, որ Հովիկ Աբրահամյանը երազում էր Տիգրան Սարգսյանի ենթական լինել

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը  փետրվարի 7-ին “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ  ներքաղաքական իսկական թնջուկը` իսկական պայքարը Հայաստանում սկսվելու է փետրվարի 18-ից` նախագահական ընտրություններից հետո: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ հետընտրական զարգացումներն այս առումով բավական հետաքրքիր են լինելու` ՀՀԿ-ն բաժանվելու է մի քանի թեւերի. “ՀՀԿ-ն փետրվարի 18-ից հետո լիդերի […]

Որքա՞ն փող է տվել Սուրիկ Խաչատրյանը Մենուային

“Դե ֆակտո” ամսագրի կողմից “Տարվա մարզպետ” ճանաչված Սուրիկ Խաչատրյանի հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել: Մամուլում եղան հրապարակումներ, որ այդ տիղոսը մարդկանց տրվում է որոշակի գումարի դիմաց: Henaran.am-ը զրուցեց ամսագրի հիմնադիր Մենուա Հարությունյանի հետ` պարզելու, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը ճանաչվել տարվա մարզպետ: Նախ Մ. Հարությունյանը նշեց, որ  անցած տարիներին “տարվա մարդ” են ճանաչվել Լեւոն […]

Պայմանագրային զինծառայողը հայհոյել է զինվորին, ծեծել նրան` հասցնելով ինքնասպանության

Միայն բարեբախտությամբ է, որ Վեդի քաղաքի բնակիչ, N զորամասի շարքային զինծառայող Հովսեփ Ավդալյանն ինքնասպանության փորձից` ինքնաձիգով իր կրծքավանդակի ձախ մասին կրակելուց հետո ողջ է մնացել: Կատարվածի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Հովհաննիսյանին: Քննությամբ պարզվել է, որ նա հանդիսանալով թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, պաշտոնատար անձ, անցել է իր լիազորությունների սահմանները, կատարել իշխանազանցություն: Մասնավորապես` հայհոյել է […]

Իրանը “երկրագնդի երեսից Իսրայելը ջնջելու” պատրաստակամություն է հայտնել

“Մեր բանակն ունակ է հակահարված հասցնել ցանկացած ագրեսորի եւ ստիպել նրան զղջալ կատարած հարձակման համար”: Կահիրեում կայացած իսլամական  պետությունների գագաթաժողովին նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` նշելով, որ իրանցիները պատրաստ են “երկրագնդի երեսից ջնջել Իսրայելը”,-հաղորդում է “MIGnews”-ը: “Իրանի ժողովուրդը պատրաստ է ներխուժել Իսրայել, եթե վերջինս համարձակվի գրոհել Իրանը եւ ռազմական արկածներ որոնի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված