07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պայմանագրային զինծառայողը հայհոյել է զինվորին, ծեծել նրան` հասցնելով ինքնասպանության

Միայն բարեբախտությամբ է, որ Վեդի քաղաքի բնակիչ, N զորամասի շարքային զինծառայող Հովսեփ Ավդալյանն ինքնասպանության փորձից` ինքնաձիգով իր կրծքավանդակի ձախ մասին կրակելուց հետո ողջ է մնացել:

Կատարվածի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Հովհաննիսյանին: Քննությամբ պարզվել է, որ նա հանդիսանալով թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, պաշտոնատար անձ, անցել է իր լիազորությունների սահմանները, կատարել իշխանազանցություն:

Մասնավորապես` հայհոյել է իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Հ. Ավդալյանին և ծեծի ենթարկել նրան: Վերջինս էլ չդիմանալով կոպիտ հայհոյանքի ձևով պիտակը կրելուն և ստորացուցիչ վերաբերմունքին՝ իրեն ամրակցված “ԱԿ-74” տեսակի ինքնաձիգով ինքնասպան լինելու նպատակով կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախ մասին, որի հետևանքով իր առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի (“Զինծառայողին վիրավորանք հասցնելը”) և 375-րդ հոդվածի (“Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը”) 2-րդ մասերի հատկանիշներով: Այլ հարց է, թե ինչու մեղադրանք չի առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով, այսինքն` ինքնասպանության փորձի հասցնելու համար:

Հաղորդում է “Փաստինֆոն”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ