21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայում սպանվել է Դեդ Հասանի սպանության ամենահավանական պատվիրատուն

Քրեական հեղինակությհուն Դեդ Հասանի սպանության ենթադրյալ պատվիրատուներից մեկին սպանել են Ստամբուլում, հաղորդում է “Известия”-ն:

Ինչպես հաղորդում է թերթը, Թուրքիայում  սպանվել է ադրբեջանցի “օրենքով գող” Ռովշան Ջանիեւը` Ռովշան Լենկորանսկին, ում համարում են քրեական “պատրիարքի” սպանության ամենահավանական պատվիրատուներից մեկը: Ջանիեւի վրա հարձակում է կատարվել փետրվարի 1-ին Ստամբուլում: Չնայած նրան մի քանի թիկնապահներ են ուղեկցելիս եղել, սակայն վարձու մարդասպանները կրակել են եւ նրա, եւ նրա թիկնապահների վրա: Քրեական  հեղինակությունը մահացել է փետրվարի 5-ին հիվանդանոցում: 

Իրավապահ մարմինները չեն բացառում, որ Ջանիեւի սպանության ետեւում կարող են կանգնած լինել ոչ թե Դեդ Հասանի կլանի վրիժառուները, այլ մեկ այլ ազդեցիկ “օրենքով գող”` Մերաբ Ջանգվելաձեն` Մերաբ Սուխումսկին, ով օգտվել է հարմար առիթից եւ վերացնում է իր բոլոր մրցակիցներին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ