09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞վ է ասել, որ Հովիկ Աբրահամյանը երազում էր Տիգրան Սարգսյանի ենթական լինել

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը  փետրվարի 7-ին “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ  ներքաղաքական իսկական թնջուկը` իսկական պայքարը Հայաստանում սկսվելու է փետրվարի 18-ից` նախագահական ընտրություններից հետո:

Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ հետընտրական զարգացումներն այս առումով բավական հետաքրքիր են լինելու` ՀՀԿ-ն բաժանվելու է մի քանի թեւերի. “ՀՀԿ-ն փետրվարի 18-ից հետո լիդերի ընտրության խնդիր է ունենալու”: Ըստ քաաղքագետի, հիմա քաղաքական ողջ մեքենան աշխատում է Սերժ Սարգսյանի օգտին եւ ամեն ինչ հստակ է: Իսկ 2018-ին Սերժ Սարգսյանը չի կարող առաջադրվել:

“Ամեն մի թեւ պայքարելու է, որպեսզի իր մեջից լինի լիդերը: Ով է ասել, որ Հովիկ Աբրահամյանը երազում էր Տիգրան Սարգսյանի ենթական լինել կամ հակառակը: Կամ էլ ասենք, Արմեն Աշոտյանը չի ուզենա նախագահ դառնալ: Ես պայմանական անուններ եմ տալիս”,-ասաց քաղաքագետը:

Արմեն Բադալյանը բացառեց, որ լիդերը կլինի կոալիցիոն եւ այլընտրանքային գործընկերներից` ՕԵԿ-ից եւ ԲՀԿ-ից: “ՀՀԿ-ն չի զիջելու իշխանությունը: Դժվար պայքար է մղվելու, բայց ի վերջո, անհնար է լիդեր չգտնեն”,-եզրափակեց Բադալյանը` դժվարանալով նշել հնարավոր կոնկրետ լիդերի անուն:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ