02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքա՞ն փող է տվել Սուրիկ Խաչատրյանը Մենուային

“Դե ֆակտո” ամսագրի կողմից “Տարվա մարզպետ” ճանաչված Սուրիկ Խաչատրյանի հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել: Մամուլում եղան հրապարակումներ, որ այդ տիղոսը մարդկանց տրվում է որոշակի գումարի դիմաց: Henaran.am-ը զրուցեց ամսագրի հիմնադիր Մենուա Հարությունյանի հետ` պարզելու, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը ճանաչվել տարվա մարզպետ:

Նախ Մ. Հարությունյանը նշեց, որ  անցած տարիներին “տարվա մարդ” են ճանաչվել Լեւոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը եւ ինքը չի կարծում, թե այդ մարդիկ վճարել են Հարությունյանին: “Նույն Արման Բաբաջանյանը, որի խմբագրած թերթում տպագրվել է այդ լուրը, անցած տարի “Տարվա լրագրող” է ճանաչվել: Ինչքա՞ն փող է նա տվել ինձ կամ ինչքա՞ն եմ պահանջել իրենից այդ կոչման համար, թող պատասխանի”,-ասաց Հարությունյանը: 

Իսկ Սուրիկ Խաչատրյանը, ըստ “Դե ֆակտո”-ի հիմնադրի` անցած տարի հսկայական ներդրումներ է արել մարզում, միջազգային կազմակերպություններից ֆինանսական միջոցներ է բերել, ենթակառուցվածքների եւ ճանապարհների նորոգում է իրականցնել: “Մարդը աշխատել է, այն ամենը ինչ մենք տեսանք Սյունիքում, ոչ մի մարզում չարձանագրեցինք”,-ասաց Մ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի սկանդալային պատմություններին, մասնավորապես գործարար Սիլվա Համբարձումյանի ծեծկռտուքին, ապա Մ. Հարությունյանը նշեց, որ դա իրավապահ մարմինների գործառույթն է: “Մենք գնահատում ենք նրա գործունեությունը: Սուրիկ Խաչատրյանը նվիրված է մարզին եւ սյունեցիներին”,-եզրափակեց Մենուա Հարությունյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ