08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2013

Վանոյի հետ ինչեր ենք արել 90-ականներին … Բագրատյանը Կոթիում է

“Կաշխատեմ, որ լավ ապրեք, երբ ընտրվեմ: Ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Մի 5 տարի էլ այսպես անի, մենք չենք կարող դիմանալ: Ես չեմ ասում` կգամ, աշխատավարձները կբարձրացնեմ, բայց ազատ կզգաք, հնարավորություններ կունենաք”: Այսօր` փետրվարի 16-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նա խոստանում է ընտրվելու դեպքում կոոպերացիա […]

Խոսքը վերաբերում է գազի ամենացածր սակագնին. Էներգետիկայի նախարար

“Գազպրոմի” հետ գազի գնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, սակայն գազի թանկացման` կոնկրետ գների մասին պաշտոնական մակարդակով կխոսվի նախագահական ընտրություններից հետո: Շրջանառվող կարծիքը, թե իշխանությունը գնում է այս քայլին, որպեսզի թանկացման հետեւանքը ընտրողի տրամադրության վրա շոշափելի չլինի ընտրական պրոցեսում, հերքում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Արմեն Մովսիսյանի հավաստմամբ, գազի սակագնի փոփոխության […]

Կդադարեցվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով

      Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց – Իսակովի պողոտա ճանապարհային հանգույցի շինարարությամբ պայմանավորված՝ փետրվարի 17-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով: Որպես այլընտրանք առաջարկվում է Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Հալաբյան փողոցներ, այնուհետև դեպի Կիևյան փողոց կամ Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությունը:   Լրացուցիչ ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով՝  Շինարարների փողոցից դեպի Հալաբյան փողոց […]

Որտե՞ղ կլինի Ծառուկյանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս պահին գտնվում է հանրապետությունում: Կմասնակցի՞ Ծառուկյանը երկուշաբթի` փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին, հաշվի առնելով կարեւոր պահերին հրապարակ նետվող տեղեկությունը, թե զբաղվածության պատճառով Ծառուկյանը ներկա չգտնվեց այս կամ այն իրադարձությանը կամ էլ վաղ առավոտյան կամ գիշերը թռավ արտերկիր` կարեւոր հանդպման: Henaran.am-ին ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Ծառուկյանն այս […]

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 810 ուսանողի տրամադրեց կրթաթոշակ

Փետրվարի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի՝ անվճար համակարգում չընդգրկված մոտ 810 ուսանողի: Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակ ստացան բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ունեցող, սոցիալապես անապահով, սահմանամերձ շրջանների ուսանողները: Կրթաթոշակների հանձնման արարողությանը ներկա էր և մի շարք ուսանողների հավաստագրեր […]

Վարդան Այվազյանը` նախարա՞ր

Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը լրատվամիջոցներից է լսել, որ հնարավոր է իրեն նոր կառավարությունում նախարար նշանակեն: “Կառավարության որդեգրած քաղաքականությունը  ինչ-որ չափով քիչ կամ շատ աշխատում է, կատարում է իր առջեւ դրած պարտականությունը, հստակ ունի թիրախներ, պարզապես մենք ուզում ենք կարճ ժամանակում մեծ արդյունք տեսնել”,-ասաց պատգամավորը: Հարցին` որտե՞ղ է իրեն տեսնում առաջիկայում` կառավարությունո՞ւմ, […]

Արցախի հարցը հայաստանցիների համար ութերորդն է

“Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հարցման արդյունքներ, որից պարզ է դառնում, թե ՀՀ և ԼՂՀ քաղաքացիները ինչպես են վերաբերվում արցախյան կարգավորման լուծման տարբերակներին: “Ղարաբաղի հարցի հրատապությունը ՀՀ քաղաքացիների սոցիալ-քաղաքական խնդիրների շարքում գտնվում է 8-րդ տեղում (4.1%),իսկ ԼՂՀ բնակչության շրջանում 7-րդ տեղում (10.9%)”,-հայտնեց բանախոսը: Հարցման արդյունքներով, ՀՀ քաղաքացիների շրջանում արցախյան […]

Էրդողանն Իվանիշվիլիին խոստացել է վերանորոգել հայկական եկեղեցիները, Իվանիշվիլին Էրդողանին` Բաթումիում մզկիթ կառուցել

Նախօրեին Թուրքիա կատարած իր այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Բաթումիում մզկիթի կառուցման հարցը շուտով լուծված կլինի, հաղորդում է “Грузия-online”-ը: Իվանիշվիլին, սակայն, չի հստակեցրել` խոսքը Ազիզե մզկիթի մասին է, թե` ոչ, որն այրվել էր 50-ականներին եւ որի տեղում բնակելի շենք է կառուցվել:  Միաժամանակ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար Գուրամ Օդիշարիան հայտարարել […]

Մենք բոլորս պետք է հաշտվենք…Արման Մելիքյան

‘’Մոտ 1 մլն 260 հազար ընտրողներ Հայաստանում չեն, ինչը ընտրացուցակներում ներառվածների 50 տոկոսն է, իսկ լավագույն դեպքում ֆիզիկապես ներկա է 1 մլն 250 հազար ընտրող’’,-այսօր Հենարան մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Արման Մելիքյանը: Բանախոսը նշեց, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն, քվեատուփին կմոտենա ընտրողների 56 տոկոսը: Ցուցանիշն, ըստ թեկնածուի` Հայաստանում մնացած քաղաքացիներին է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի