08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2013

ԱԳ նախարարն ընդունեց թուրքական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներ ներկայացնող առաջատար լրագրողների, որոնք Հայաստան են ժամանել “Հրանտ Դինք” հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։ Պատասխանելով լրագրողների հարցերին Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր խնդիրների վերաբերյալ։  

Սերժ Սարգսյանը վաղն աշխատելու է, իսկ Աստծուց շնորհակալ է /վիդեո/

Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը վաղը` փետրվարի 17-ին լռության օրը նույնպես աշխատելու է: Նա, իհարկե, քարոզարշավ չի անելու, բայց հանդիպումներ ունի: Այս մասին նա ասաց Երեւանի Կենտրոն վարչական շրջանում ընտորողների հետ հանդիպմանը` պատասխանելով նրանց հարցերին: “Ծրագրված  մի քանի հանդիպումներ ունեմ , այդ թվում՝ միջազգային դիտորդների հետ։ Դա սովորական աշխատանքային օր կլինի՝ սպասումներով լի”,-ասել […]

Ադրբեջանը կկրակի, թե չէ, դա ինձանից չէ կախված. Հրանտ Բագրատյան

Նախագահի թեկնածու, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավի վերջին օրն անցկացրեց Տավուշի մարզում: Իսկ թե ինչու է քարոզարշավը Երևանում անցկացնելու փոխարեն նախընտրել այն ավարտել մարզում, թեկնածուն ասաց. ՛՛Ես չեմ կարող Երևանում նստել, մամուլի ասուլիս տալ, ժողովուրդը կարիք ունի շփման, բնակավայրերի այցելության թվով ես մի քանի անգամ գերազանցում եմ մյուս թեկնածուներին: Մարդիկ կարիք ունեն շփման, […]

ՀՀ նախագահի ընտրության քվեարկության օրը դատախազությունում կգործի թեժ գիծ

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին եւ ազատ արտահայտելու իր քաղաքացիական կամքը։   Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հիշեցնում է` ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է։ Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ ոստիկանությունում եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր։   Դիմում ենք ՀՀ նախագահի […]

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային եւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի […]

Պետրոս Մակեյանը վերընտրվեց

2013թ.Փետրվարի 16-ին “Թեքեյան կենտրոնում” տեղի ունեցավ  “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության հերթական 10-րդ համագումարը, որի ժամանակ ընտրվեց կուսակցության քաղաքական խորհրդի 15 հոգանոց կազմը և կուսակցության նախագահ վերընտրվեց Պետրոս Մակեյանը, Ընդունվեց կուսակցության 10-րդ համագումարի բանաձևը: Տեղեկացնում են կուսակցության մամլո ծառայությունից:        

Կասկածներ ունենք, որ զինվորականները մի քանի տեղ կքվեարկեն. Արթուր Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի զինվորականների քվեարկության վայրերում: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:  ‘’Կասկածներ ունենք, որ մի քանի տեղ կարող է քվեարկեն, հետո թիվն է շատ մեծ,  ցուցակներն են գաղտնի, եւ մենք պետք է վերահսկողության տակ վերցնենք’’,- Henaran.am-ին ասաց իրավապաշտպանը: Արթուր Սաքունցի խոսքով, տարբեր […]

Սերժ Սարգսյանը չի հասցրել ծանոթանալ մյուս թեկնածուների ծրագրերին /վիդեո/

Քարոզարշավի շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական վերջին հանդիպումն է ունեցել ընտրողների հետ: Իր ելույթում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է ժողովուրդների ու պետությունների համար զարգացման ճանապարհների ընտրության մասին, առանձնացրել քաղաքակիրթ երկրների ընտրած՝ սահմանադրական ճանապարհի առավելությունները:  Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը, […]

Իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության ընթացքում լինեն լավագույնը. Տ. Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ “Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության ընթացքում լինեն լավագույնը: Թեկնածուների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ իրենց քարոզարշավն արդյունավետ իրականացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի