08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2013

”Ինքը պտի նստի, Ռաֆոն…”. Րաֆֆին բռունցքը խփեց սեղանին /ֆոտո, վիդեո/

“Արմենիա Մարիոթ” հյուրանոցում մեկնարկել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի եզրափակիչ հանդիպումը: “Արմենիա Մարիոթում” անշլագ է: Հյուրանոցի աշխատակիցը  Henaran.am-ին ասաց,  որ այն դահլիճը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը, նախատեսված է 300 հոգու համար, սակայն արդեն մոտ 1500 մարդ հավաքված կլինի:  Հանդիպումը մեկնարկեց ՀՀ օրհներգով, որն անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավաքվածները կատարեցին: Օրհներգից հետո նախագահի թեկնածուն ծնկաչոք […]

Հոմերոսը` Սերժ Սարգսյանին /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` օրերս Մարտունիում կայացած նախընտրական հանդիպմանը մարտունեցիները նրան հարց չուղղեցին: Այս փաստից նույնիսկ Սերժ Սարգսյանը զարմացավ եւ ասաց, որ Վարդենիսում հարցերը շատ էին: “Գնանք Վարդենիսից մարդ բերենք` հարց տա”,-կատակեց թեկնածուն: “Գյուղացի  մարդիկ ենք, մեր հող ու ջրով նորմալ ապրում ենք, խնդիր չունենք”,-հանդիպման վերջում լրագրողներին ասաց ընտրողներից մեկը:  Իսկ Վարդենիսում Հոմերոս Սաֆարյանը […]

Հերմինե Նաղդալյանն ամփոփում է

Ընտրարշավը մոտեցավ  իր  ավարտին: Երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ  Հանրապետական կուսակցության նախընտրական ամփոփիչ հավաքը: Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի խոսքը լեփ-լեցուն դահլիճը լսեց  մեծ ոգեւորությամբ, խոսք,որը լի էր  մարդկանց նկատմամբ  սրտացավությամբ  եւ հոգացությամբ, ապագայի եւ իր ուժերի նկատմամբ վստահությամբ եւ համատեղ ջանքերով,  իսկապես ապահով երկիր կառուցելու կոչ էր: Ինչպես նաեւ, կոչ էր չենթարկվել այն սադրիչ մտքին, թե […]

Աստղային անունները շուտով կհայտնվեն շշերի վրա

Հոլիվուդի ամենահայտնի զույգը` Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը, որոշել են զբաղվել սեփական` վարդագույն գինու արտադրությամբ: Աստղային անունները շուտով կհայտնվեն շշերի վրա: 2011-ին ամուսինները կալվածք գնեցին Ֆրանսիայի հարավում, որը մինչ այդ վարձակալում էին: Հենց այնտեղ էլ աճեցված խաղողից  նրանք հույս ունեն ստանալ “լավագույն գինին Պրովանսում”:  Ենթադրվում է, որ գինին սպիտակ ջրաշուշանի համով կլինի` ելակի եւ ազնվամորու […]

Մեղադրում է Հեյդար Ալիեւին` սեփական ժողովրդի ցեղասպանության մեջ. Henaran.am-ը զրուցել է ադրբեջանցի քաղաքագետի հետ

“Ադրբեջանցիները մշտապես մեղադրել են հայերին` որպես ոխերիմ թշնամի, սակայն հայտնվել է մեկը, ով մեղադրում է յուրայիններին: Սա, իհարկե, դժվար ընկալելի է նման հասարակության համար”, -այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը` մեկնաբանելով Աքրամ Այլիսլիի շուրջ ընթացող զարգացումները: Քաղաքագետը վստահեցնում է, որ բոլոր սադրանքների հետեւում կանգնած են Բաքվի իշխանությունները: “Հասարակ ժողովուրդը […]

Գաղտնի սպառնալիք. ինչո՞ւ ենք մենք անտեսում երկնաքարերը /վիդեո/

Չնայած մասնագետների բոլոր ջանքերին, երաշխքիներ չկան, որ մենք կարող ենք նախապես իմանալ տիեզերքից մեզ սպառնացող վտանգի մասին: Պոտենցիալ վտանգավոր երկնային մարմիններից շատերն աննկատ են մնում, դրանցից որոշները` հայտնագործման միջոցների ոչ կատարյալ լինելու պատճառով, մյուսներն էլ` որոնողական ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով: Եվ եթե նույնիսկ խնդիրը հնարավոր է լինում հայտնաբերել, մենք անկարող ենք այն լուծել, արժե՞ արդյոք […]

Հայրիկյանի ”նախընտրական Գազելը” շրջում է Երեւանում

Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, քարոզարշավը կեզրափակի Երեւանի Ազատության հրապարակում` ամփոփիչ հանրահավաքով: Թեկնածուի հանրահավաքի մասին Հայրիկյանի շտաբն իրազեկում է հնարավոր բոլոր միջոցներով` սոցցանցեր, հայտարարություն… Հայրենասիրական երգերի հնչյունների ներքո մայրաքաղաքի փողոցներով շրջող նախընտրական մեքենան բարձրախոսով հիշեցնում է քաղաքացիներին.’’նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հանրահավաքը տեղի կունենա 5:30-ին` Ազատության հրապարակում’’: Րոպեներ առաջ Պարույր Հայրիկյանի […]

Փետրվարի 18-ի ընտրությունները կլինեն ամենաբացը. Շարմազանովը` օտարերկրացի լրագրողներին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստան ժամանած մի խումբ օտարերկրացի լրագրողների: Ողջունելով նրանց այցը խորհրդարան՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ լրագրողները Երեւան են ժամանել Հայաստանի համար կարեւոր մի ժամանակաշրջանում՝ երկրի նախագահի ընտրության նախօրեին: ”Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անցկացվեն հանրապետության նորագույն պատմության ամենաժողովրդավարական ընտրությունները”,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նախորդ ընտրությունների […]

Մահ ոստիկանության բաժանմունքում

Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Գյումրիի բաժնում մահացել է Գյումրիի բնակիչ Սամվել Գրիգորյանը: Նույն բաժնում և նույն սենյակում են գտնվել նաև նրա երկու դուստրերը: Ս.Գրիգորյանը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել դստեր կողմից ստացված ահազանգի հիման վրա: Ըստ այդ ահազանգի՝ հայրը ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է ընտանիքի անդամների հետ և պատառաքաղով սպանելու սպառնալիքներ տվել ահազանգի հեղինակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի