18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գաղտնի սպառնալիք. ինչո՞ւ ենք մենք անտեսում երկնաքարերը /վիդեո/

Չնայած մասնագետների բոլոր ջանքերին, երաշխքիներ չկան, որ մենք կարող ենք նախապես իմանալ տիեզերքից մեզ սպառնացող վտանգի մասին: Պոտենցիալ վտանգավոր երկնային մարմիններից շատերն աննկատ են մնում, դրանցից որոշները` հայտնագործման միջոցների ոչ կատարյալ լինելու պատճառով, մյուսներն էլ` որոնողական ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով: Եվ եթե նույնիսկ խնդիրը հնարավոր է լինում հայտնաբերել, մենք անկարող ենք այն լուծել, արժե՞ արդյոք անհանգստանալ այս դեպքում:

Առողջ դատողությամբ մարդն անմիջապես կասի` “ոչ”: Մարդասպան-աստերոիդներն ավելի հաճախ հանդիպում են դեղին մամուլի էջերում: Իրականում դրանցից մեկը տեսնելն ավելի դժվար է, քան վիճակախաղով միլիոն շահելը: Առողջ մտածելակերպը ցույց է տալիս, որ այդքան քիչ հավանական իրադարձությունն ուշադրության արժանի չէ, քանի որ կան ավելի առաջնային խնդիրներ:

Սակայն 2013-ի փետրվարի 15-ին Չելյաբինսկի տարածքում ընկած երկնաքարն ստիպում է մտածել` արդյո՞ք դա այդպես է: Այդ երկնաքարը չկար Երկրի հետ բախվելու հավանականություն ունեցող օբյեկտների շարքում: Եվ, այնուամենայնիվ, հետեւանքները սարսափեցնող են` ավելի քան հազար տուժածներ, բազմամիլիոնանոց վնաս: 

Այն, թե ինչ էր իրենից ներկայացնում Չելյաբինսկի երկնաքարը, առայժմ հնարավոր է բացատրել միայն նախնական տեղեկությունների համաձայն: NASA-ի մասնագետների խոսքով` իրենք դիտել են 10-15 մ տրամագծով երկնաքարի վայրէջքը, որը մթնոլորտ է մտել ժամում մոտ 54 հազար կմ արագությամբ:

Երկրի մակերեւույթից 30-50 կմ բարձրության վրա այն մասնատվել է: Առաջացած հարվածի ալիքը ցնցել է քաղաքը եւ ջարդել պատուհաններ, որոնց բեկորներն էլ հենց դարձել են վնասվածքների հիմնական պատճառը: Մինագամից լուրեր տարածվեցին տոկսիկացիայի եւ ռադիացիայի վերաբերյալ, սակայն դրա մասին անհանգստանալու կարիք չկա, քանի որ աստերոիդների վրա տեղի չեն ունենում երկրաբանական գործընթացներ, որոնք հանգեցնում են ռադիոակտիվ հանքաքարերի առաջացմանը:

Հայտնի են երկնաքարերի եւ աստերոիդների ընկնելու բազմաթիվ նման դեպքեր, եւ հարց է առաջանում` ինչո՞ւ նախապես չի զգուշացվում դրանց մասին: Արդյո՞ք մի քանի կազմակերպությունները, որոնք զբաղվում են երկրագնդին մոտ գտնվող օբյեկտների դիտարկումներով, ոչինչ չեն նկատել: Իսկ ռազմաօդային ուժերի զինվորականնե՞րը:

Չնայած այս պարագայում նրանք եւս անզոր են եղել: Երկնաքարի` մթնոլորտ ներխուժելու եւ նրա կործանման պահի միջեւ հաշված վայրկյաններ են եղել: Ո՞վ կարող է կանգնեցնել նման արագությամբ սլացող սպառնալիքը: Կամ ինչպե՞ս կանգնեցնել, եթե երկնաքարը հրթիռից արագ է սլացել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ