25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ նախագահի ընտրության քվեարկության օրը դատախազությունում կգործի թեժ գիծ

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին եւ ազատ արտահայտելու իր քաղաքացիական կամքը։

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հիշեցնում է` ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը հանցագործություն է։ Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում, ՀՀ ոստիկանությունում եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծվել են աշխատանքային խմբեր։

 

Դիմում ենք ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին, շահագրգիռ բոլոր անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական իրավունքի խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել իրավապահ մարմիններին, ինչը հնարավորություն կտա օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները եւ հիմնավորվելու դեպքում տալ համարժեք իրավական գնահատական։

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ նախագահի ընտրության քվեարկության օրը՝ 2013 թվականի փետրվար 18-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում եւս կգործի թեժ գիծ՝  հետեւյալ հեռախոսահամարով՝

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազության
աշխատանքային խումբ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ