03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կասկածներ ունենք, որ զինվորականները մի քանի տեղ կքվեարկեն. Արթուր Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի զինվորականների քվեարկության վայրերում: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 ‘’Կասկածներ ունենք, որ մի քանի տեղ կարող է քվեարկեն, հետո թիվն է շատ մեծ,  ցուցակներն են գաղտնի, եւ մենք պետք է վերահսկողության տակ վերցնենք’’,- Henaran.am-ին ասաց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցի խոսքով, տարբեր միջազգային ուսումնասիրությունների տվյալներով, այդ թիվը մոտ 70 հազարի է հասնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն  հաշվի առնելով նախագահական ընտրություններին բանակի՝ մասնակցությանը վերաբերող տարաբնույթ հարցերը, որոնք հնչեցվում են թեկնածուների կողմից,  հիշեցրել էր բոլոր քաղաքական ուժերին, որ  ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն  զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

ՊՆ-ն շեշտել էր, որ ՀՀ օրենսդրությանը հակասող ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ՝ ուղղված զինծառայողների ընտրական իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունների սահմանափակմանը, կամ զինված ուժերում քաղաքական կամ նախընտրական քարոզչության իրականացման փորձ կկանխարգելվի, իսկ նման քայլեր ձեռնարկող անձինք կենթարկվեն պատասխանա¬տվության օրենքի ողջ խստությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ