09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք բոլորս պետք է հաշտվենք…Արման Մելիքյան

‘’Մոտ 1 մլն 260 հազար ընտրողներ Հայաստանում չեն, ինչը ընտրացուցակներում ներառվածների 50 տոկոսն է, իսկ լավագույն դեպքում ֆիզիկապես ներկա է 1 մլն 250 հազար ընտրող’’,-այսօր Հենարան մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Արման Մելիքյանը:

Բանախոսը նշեց, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն, քվեատուփին կմոտենա ընտրողների 56 տոկոսը: Ցուցանիշն, ըստ թեկնածուի` Հայաստանում մնացած քաղաքացիներին է վերաբերվում, ինչը, Արման Մելիքյանի խոսքով, նշանակում է լավագույն դեպքում քվեարկությանը կմասնակցի 800-850 հազար մարդ:

Այս ցուցանիշներն Արման Մելիքյանի նախընտրական շտաբն ստացել է համապատասխան ուսումնասիրությունից հետ: Արման Մելիքյանի խոսքով, իրենք բաց են այս հարցի շուրջ բանավեճի ու քննարկման համար: Նրա խոսքով, այս թիվը թաքցնելու միջոցով ընտրակեղծարարության առջեւ դուռ է բացվում:

Չնայած որ Արման Մելիքյանը համոզված է, որ երկուշաբթի կայանալիք նախագահական ընտրությունները կեղծված են լինելու, բայց եւ նշում է. ’’Պետք է առաջ անցնել: Կեղծված ընտրությունների միջոցով Հայաստանը կունենա իշխանություն, կլինի կեղծ, թերի, բայց, որը տնօրինելու է երկրի ներքին ու արտաքին խնդիրները: Բոլորս պետք է դրա հետ հաշտվենք’’:

Հարցին, կշնորհավորի արդյոք նոր նախագահին, թեկնածուն արձագանքեց. ’’Ես կարող եմ արդյունքում շնորհավորել պարզապես նախագահի աթոռը զբաղեցնելու, բայց ոչ ընտրվելու համար’’:

Արման Մելիքյանն ասաց նաեւ, որ անձամբ չի գնալու քվեարկության, իսկ իր ընտրողներին կոչ է անում քվեարկել իր անվան դիմաց ոչ թե իրեն ընտրելու, այլ ընտրությունները օրինականության հետ կապված վերաբերմունք արտահայտելու համար: Նա տեղեկացրեց նաեւ, որ ընտրատեղամասերում վստահված անձինք չի ունենա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ