08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2013

Վալենտինը բոլոր աղջիկներին տարել է մի սենյակ, որտեղից նրանք կույս դուրս չեն եկել…

Բայց ինձ զարմացնում է, թե մեր հայ աղջիկներն ինչու՞ են ուրախանում Վալենտինի տոնի առթիվ… Ախր էդ Վալենտինը բոլոր աղջիկներին տարել է մի սենյակ, որտեղից նրանք կույս դուրս չեն եկել… Թատերագետ Լեւոն Մութաֆյանն է բացահայտել սիրո եվրոպացի հովանավոր Վալենտինի եւ նրա անվանական տոնի էությունը:

Րաֆֆին, Բագրատյանը, Հայրիկյանն ի սկզբանե իմացել են

ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է բանավիճել միայն գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն` ի պատասխան նախագահի մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանի իրեն բանավեճի առաջարկի: “Մենք` ես, պարոն Բագրատյանը եւ պարոն Հայրիկյանը, ի սկզբանե իմացել ենք, որ մենք բանավիճելու բան չունենք, մենք ասել […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն նախագահական ընտրություններից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան տեղի կունենա ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է “APA”-ն: Նրա խոսքով` նախորդ ամիս Փարիզում կայացած համանախագահների հետ հանդիպմանը կարծիքներ եւ առաջարկներ են հնչել հակամարտության հետ կապված: “Այս տարի եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու: […]

Խաղաղությունն ամեն օր նվաճվում է

Այս օրերին սահմանում կրկին անհանգիստ էր: Թշնամին կրկին կրակ էր բացել մեր գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանում հանրային ճգնաժամ է հասունանում: Եվ ահա նման իրավիճակում նախագահ Ալիևը խնդիր ունի պահպանել սեփական կլան իշխանությունը: Սահմանին իրավիճակի ապակայունացումն այդ նպատակին է ծառայում: Ալիևյան վերնախավը քաջ գիտակցում է. հայատյացությունը մշտապես պահանջված թեմա է անդրկովկասցի թուրքերի շրջանում: Եվ ահա ապակայունացնելով իրավիճակը […]

Այսօր պարտվում է ժողովուրդը. Հայացք

Թերթը օրվա քաղաքական օրակարգի շուրջ զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ – Պարոն Բոզոյան, ընթանում է ոչ ստանդարտ ընտրարշավ: Ինչո՞վ է այն պայմանավորված: – Ըստ իս, ամենքին էլ հայտնի է պատճառը. քաղաքական հիմնական ուժերը չմասնակցեցին ընտրություններին, որի հետևանքով էլ ներկա ընտրություններն առավել նմանվում են թատերական ներկայացման: Որովհետև, եթե ընտրության մեջ չկա իրական այլընտրանք, այսինքն` չկա […]

Տեռոր Բագրատյանի դեմ. Հրապարակ

Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը “տոտալ” տեռոր է իրականացնում “գծից շեղված” “Ազատություն” կուսակցության եւ նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որն ի դեպ, քարոզարշավի ողջ ընթացքում որեւէ ակնարկ չի արել ՀԱԿ “ռեպրեսիաների” մասին եւ ՀԱԿ-ի դեմ:   Նրա համակիրները, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում աշխատելու լիցենզիաներ եւ անցել են համապատասխան դասընթացներ, ինչպես, ասենք, “Ազատության” անդամ Կարինե Պետրոսյանը, չեն ներգրավվում հանձնաժողովների […]

Բագրատյանը կոպիտ սխալ է թույլ տվել

Փետրվարի 14-ին, Կենտրոն ՀԸ “Ուրվագիծ” հաղորդաշարի ընթացքում, պատասխանելով հետուստադիտողի “Նաիրիտ Գործարան” ՓԲ ընկերությանը վերաբերող հարցին, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը թույլ է տվել կոպիտ սխալ, տեղեկացնելով, որ Նաիրիտը չի կարող վերագործարկել քլորոպրենային կաուչուկի ստացման բութադիենային եղանակը, քանի որ խորհրդային իշխանության տարիներին բութադիենը Հայաստան էր բերվում Սումգաիթից, իսկ հիմա, հայտնի պատճառներով, այդ ճանապարհի վերականգնումը բացառվում է: […]

“Սերը միշտ էլ հաղթում է”. վարչապետն ուսանողներին սովորեցրել է խենթացնել աղջիկներին

Սիբիրի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ուսանողների խնդրանքով խորհուրդներ է տվել տղաներին` ինչպես անել, որպեսզի աղջիկները սիրահարվեն իրենց, գրում է “Интерфакс”-ը: Երբ ուսանողներից մեկը նման հարց է ուղղել վարչապետին, Մեդվեդեւն ասել է` “կեցցես”, եւ անմիջապես անցել երիտասարդներին “խրատելուն”: “Ինչպես եւ մյուս բոլոր մարդկանց հետ, ինձ հետ եւս շատ բաներ են եղել, հուսով` […]

Անդրիասը “փսորվեց”. Իրատես de facto

Թերթը վերլուծում է նախագահի թեկնածուների դերակատարությունը եւ կանգ առնելով Անդրիաս Ղուկասյանի վրա` նրան անվանում “Կամիկաձե-2”: “Նրան վերապահված էր Դանկոյի դերը: Նա պետք է պատռեր իր կուրծքը, այնտեղից հաներ երեսնօրյա հացադուլից չերկնչած իր տաք սիրտը, պարզեր քաղաքացիական հասարակությանը` իր հետեւից նոր զարթոնքի տանելով այդ հասարակությանը` լցնել Տեր-Պետրոսյանի անտեր թողնված Ազատության հրապարակը, զոհի ու հաղթողի իր նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի