08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2013

Լիբանանահայերը ՀՀ քաղաքացու անձնագիր են ստացել

Փետրվարի 14-ին եւ 15-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Միջոցառման սկզբին հնչել է ՀՀ օրհներգը: Այնուհետեւ ներկաներին շնորհավորական խոսքով դիմել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ մեծ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաեւ Հայաստանի Հանրապետության […]

Ընտրել գլխավոր հրամանատարին. Արծիվների կոչը

 Հայաստանի Հանրապետության արժանապատի´վ  քաղաքացիներ Երկիր մոլորակում բնակվող յուրաքանչյուր ժողովրդի, ազգի, պետության համար տեղի ունեցող  ցանկացած համապետական ընտրություն առաջին հերթին նպաստում է տվյալ պետության քաղաքացիների ապագա 5 տարիների բարեկեցությանը, առաջընթացին, զարգացմանը: Սույն թվականի փետրվարի 18-ին հայ ազգի, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պատմական իրադարձություն է, քանզի յուրաքանչյուրս ապրելով, արարելով ի վերուստ տրված Հայկական բարձրավանդակում, շրջապատված […]

Սոֆին Ջդրդյուզ էր ուզում ասել, ոչ թե Խուստուփ

Երգչուհի Սոֆի Մխեյանը Խուստուփ լեռան գտնվելու վայրը շատ լավ գիտի: ”Ինքը  վրիպակ է եղել, սակայն անիմաստ է այդ մասին խոսելը, ավելորդ տեղը թարմացնում ենք մի մարդու չարությունը կամ վերաբերմունքը, որ արել է: Վրիպակ էր այնքանով, որ ես ուզում էի ասեմ Ջդրդյուզ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին: Սոֆին պատմեց, որ ինքը մի քանի օր առաջ հաղորդում է […]

”Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել նաեւ գործարար ոլորտում”

Արեւելյան գործընկերության “Եվրանեսթի” խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը փետրվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց փետրվարի 11-13-ը Քիշինեւում կայացած “Եվրանեսթի” ԽՎ-ի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ Եվրամիության քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի արդյունքները: Քննարկվել է “Արեւելյան գործընկեր երկրների տնտեսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցումը ԵՄ օրենսդրությանը” զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ Մհեր Շահգելդյանը ներկայացրել […]

” Տո……”. թեկնածուները` սյունեցի օգտատիրոջ դիտարկմամբ

“Ֆեյսբուքի”  օգտատեր Սասուն Մանուկյանը  Սյունիքից ուրախությամբ գրել է, որ քարոզարշավը եզրագծին է հասել եւ անդրադառնում է  թեկնածուներին: Ըստ օգտատիրոջ, Հրանտ Բագրատյանը հասկացրեց, որ տնտեսական լուրջ ծրագիր ունի, բայց նախկինից մնացած ժառանգությունը թույլ չտվեց խոսելու օրվա հարցերից, ու նա ստիպված էր անընդհատ արդարանալ:  “Անդրիասը թերեւս միակն էր, որ ինքազոհության գնաց անորոշ նպատակի համար….Արման Մելիքյանը ասում է` […]

Սահմանային միջադեպերն առաջիկայում կշարունակվեն. քաղաքագետ

“Ադրբեջանն այդ կրակոցներով, սադրանքներով փորձում է նախ լուծել իր ներքին հարցերը, իսկ հետո իր համար ավելի կարեւոր է ցույց տալ, որ հակամարտությունը ոչ թե Ղարաբաղի եւ Ադրբեջանի, այլ Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի վրա օրերս տեղի ունեցած կրակոցների մասին, ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ նման […]

Ջոն Հեֆերնը Գյումրիում էր

Փետրվարի 15 ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ ում ԱՄՆ ի դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում դեսպան Հեֆերնը քաղաքապետին ներկայացրեց  Գյումրու զարգացման թեմայով ԱՄՆ ի հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպումներից ստացված իր տպավորությունները և հետաքրքրվեց վերջին ամիսներին քաղաքում կատարված աշխատանքներով, առկա հիմնախնդիներով: Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց դեսպանի հոգատար վերաբերմունքը Գյումրու նկատմամբ և հակիրճ  […]

“Այդ տեսակի քոքը պետք է կտրվի”

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պետք է հրաժարվի մարզպետի պաշոնից: ”Իրա տեղը մեկ ուրիշը լիներ, արդեն վաղուց հրաժարական կտար”,-այսօր փետրվարի 15-ին` քարոզարշավի շրջանակներում հայրենի Արա գյուղում խոսելով Սյունիքի հողերը Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու մասին համաձայնագրից, ասաց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:   ”Սյունիքի մարզպետին պետք է վերցնել ու ճանապարհել […]

Սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը մնում է հանգիստ, դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Իրականացվող մոնիտորինգի տվյալներով 2013 թվականի ընթացքում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1 անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ 2013 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի