08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2013

Ընտրախախտումների վերաբերյալ 29 դեպք քննարկման փուլում է

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Մասնակիցներին հիշեցնելով, որ օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել էր արագ լուծում տալ ընտրությունների […]

ԱԳ նախարարն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ ընտրություններին մասնակցում են տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մի քանի հարյուր դիտորդներ։ Պատվիրակության անդամները բարձր գնահատեցին դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները եւ հավելեցին, […]

Սատարում են Սերժ Սարգսյանին

Այսօր կայացած  “Համագործակցություն հանուն քաղաքացիական    հասարակության զարգացման” հասարակական կազմակերպությունների համաժողովին մասնակից 350 ՀԿ-ները ընդունեցին հայտարարություն, որը ներառում է 2008-2012 թթ ժամանակահատվածում քաղաքացիական հասարակության զարգացման գործում արձանագրված ձեռքբերումները, այն տեսանելի խնդիրները, որոնք կարող են լինել, նախագահի թեկնածու ՍերԺ Սարգսյանի ընտրվելու դեպքում, նրա և ՀԿ-ների համագործակցության առանցքում, ինչպես նաև կոչ` ուղղված համաժողովի մասնակից ՀԿ-ների համակիրներին, շահառուներին և […]

Մահմեդական “Վովայի” մասին /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է համշենահայերի “Վովա” համույթի մասին: “Այս խումբն ամենավառ ապացուցում է, այն բանի, որ հայ մշակույթ չի նշանակում անպայման քրիստոնեական: Հայ մարդը կարող է լինել մահմեդական և լավագույնս պահել ազգային մշակույթը: Դրա լավագույն օրինակն է Վովա համույթը”,- ասել է Սամվել Կարապետյանը:

Բուհում քաղաքական քարոզչություն իրականացնելու համար ՎՊՄԻ ռեկտորը պատժվեց

Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ի  ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը արժանացել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նկատողությանը` բուհում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար: ԿԳ նախարարի հրամանով ռեկտորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել: Այս մասին տեղեկանում ենք Ֆեյսբուք սոցիալական ցանցի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի էջից: Նախարարն այնտեղ գրում է,. ‘’Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի […]

Եթե սխալ են հասկացել` խնդրեմ, ով ուզում է, թող գա. Բագրատյանը` Րաֆֆիին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը տեղեկություն չունի այն մասին, որ ՀԱԿ նորաստեղծ կուսակցությունը ”Ազատության” անդամներին ցանկանում է “իրենով անել”: ”Ես այդպիսի տեղեկություն չունեմ, մեկնաբանելու բան չունեմ, այդպիսի տեղեկություն առաջին անգամ ձեզնից եմ լսում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուն: Նշենք, որ այսօր մամուլում նման լուրեր էին տարածվել: Բագրատյանից հետաքրքրվեցինք նաև, թե […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ԳՇ պետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու ընթացիկ փոխգործակցության ծրագրերին: Նախագահ Սերժ Սարգսյանը և գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և […]

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. Էստոնիայի դեսպան

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Պրիիտ Տուրկի հետ: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ հայ-էստոնական հարաբերությունները դրական հունով են ընթանում եւ այդ փոխգործակցության ակտիվացման համար կարեւորեց երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովում արդեն […]

Թոշակառու կինը 3 տարի չի կարողանում քնել մի երգի պատճառով /վիդեո/

Անգլիացի թոշակառու կինը կորցրել է քնելու ունակությունը մի երգի պատճառով, որը մշտապես հնչում է նրա ականջներում: Վերջին 3 տարիները 63-ամյա Սյուզան Ռուտի համար իսկական փորձանքի են վերածվել, քանի որ նրա գլխում շարունակ հնչում է 50-ականների հայտնի հիթը` “How much is that Doggie in the Window”-ը, որը նա լսում է զօրուգիշեր: Բժիշկները կարծում են, որ նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի