Թոշակառու կինը 3 տարի չի կարողանում քնել մի երգի պատճառով /վիդեո/
Անգլիացի թոշակառու կինը կորցրել է քնելու ունակությունը մի երգի պատճառով, որը մշտապես հնչում է նրա ականջներում: Վերջին 3 տարիները 63-ամյա Սյուզան Ռուտի համար իսկական փորձանքի են վերածվել, քանի որ նրա գլխում շարունակ հնչում է 50-ականների հայտնի հիթը` “How much is that Doggie in the Window”-ը, որը նա լսում է զօրուգիշեր:
Բժիշկները կարծում են, որ նա երաժշտական հալյուցինացիայի եզակի տեսակով է տառապում: Թոշակառու կնոջն “ահաբեկում” են նաեւ այնպիսի երգեր, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի օրհներգը եւ “Happy birthday” շնորհավորական երգը:
Փոքր-ինչ իրեն շեղելու համար Սյուզանը փորձում է կենտրոնանալ թռչունների ձայների վրա, սակայն կպչուն երգերը շարունակում են հնչել նրա գլխում այնքան բարձր, որ նա նույնիսկ չի լսում ամուսնու ձայնը:
“Բժիշկներն ասում են, որ ինձ հավանաբար էլ ոչինչ չի օգնի եւ ես ստիպված կլինեմ ապրել այսպես մինչեւ կյանքիս վերջը”,-խոստովանել է Սյուզանը: