Եթե սխալ են հասկացել` խնդրեմ, ով ուզում է, թող գա. Բագրատյանը` Րաֆֆիին
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը տեղեկություն չունի այն մասին, որ ՀԱԿ նորաստեղծ կուսակցությունը ”Ազատության” անդամներին ցանկանում է “իրենով անել”:
”Ես այդպիսի տեղեկություն չունեմ, մեկնաբանելու բան չունեմ, այդպիսի տեղեկություն առաջին անգամ ձեզնից եմ լսում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուն: Նշենք, որ այսօր մամուլում նման լուրեր էին տարածվել:
Բագրատյանից հետաքրքրվեցինք նաև, թե ում հետ է պատրաստ բանավիճել` միայն գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի, թե այլ թեկնածուների հետ ևս: ”Ես երեկ հրավիրել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, գալիս է, թող գա բանավեճի”,-ասաց Բագրատյանը:
”Ուրեմն, պայմանավորվածությունը մի կողմ թողնենք, ես չեմ մեկնաբանի այդ խոսքերը, նա ասել էր բանավեճի մասին, ես ասել եմ` եկեք, բանավիճենք”:
”Իհարկե պատրաստ եմ, եղել է մեկ բանավեճ, բայց չեն եկել Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, հիմա բացատրություններ են տալիս, որ սխալ են հասկացել, ճիշտ չեն հասկացել, եթե սխալ են հասկացել` խնդրեմ, ով ուզում է, թող գա բանավիճենք”: