08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 15, 2013

Խելագար սիրո թակարդում

2012թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում Գավառ քաղաքի բնակչուհուց ստացվել է տագնապալից ահազանգ այն մասին, որ իրենց տուն ապօրինի մուտք գործած անձը փորձում է առևանգել իրեն: Ոստիկանները, բնականաբար, շտապել են դեպքի վայր, ու չեն ուշացել: Իսկ հետագայում արդեն, կատարված նախաքննության արդյունքում, պարզվել են կատարվածի հանգամանքները:   Գավառ քաղաքի բնակիչ Ռազմիկ Սայադյանն, ըստ վերջինիս առաջադրված […]

Պիտի գան ասեն` էստեղ “Սիթի”, էստեղ` “ՍԱՍ”

Նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին իր հայրենի Արա գյուղում դիմավորեցին “ապագա նախագահ” կոչերով: Ողջունելով ներկաներին` գյուղի Մշակույթի տան դիմաց Բագրատյանն սկսեց իր ելույթը` նշելով, որ իշխանությունը հասկանում է, որ չի կարող վերընտրվել, եթե ընտրություններն իսկապես անցնեն ազատ ու արդար: Բագրատյանը նշեց, որ այդպես էլ չհաջողվեց գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ նստել […]

Եւս 3 միլիոնի կալանք “Ժողովրդի” գույքի վրա

Նախօրեին “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը այն մասին, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարվում է մասնակիորեն եւ հայցագնի 3 միլիոն դրամի չափով արգելանք է դրվում “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն ՍՊԸ  եւ լրագրող Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների […]

Ընդդիմադիր թեկնածուները շանս չունեն. Գերմանիայի Հանրային ռադիոն հատուկ ռեպորտաժով` ՀՀ ընտրությունների մասին

Գերմանիայի Հանրային Ռադիոն 20 րոպե տեւողությամբ հատուկ ռեպորտաժ է հեռարձակել ՀՀ ընտրությունների ու Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Ռադիոհաղորդումը սկսվում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետեւյալ խոսքերով. “Մենք գիտակցում ենք, որ ազատ Հայաստանն է միայն ապահով Հայաստանը: Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին ու խոսքի ազատությանն այլընտրանք չկա”: Ռեպորտաժի հեղիանակն այնուհետեւ անդարդառնում է մյուս թեկնածուներին, մասնավորապես՝ […]

Գյումրիում ընտրակաշառք է բաժանվում. հայտարարություն

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ:   Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. “ԳԱԼԱ Հ/Ը ճշգրիտ տեղեկություններ ունի, որ Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել է ընտրակաշառք բաժանելու արատավոր պրակտիկան` մարդկային խղճի համատարած առուծախը:   Կոչ ենք անում քաղաքացիներին՝ չգնալ այդ ստոր քայլին եւ չվաճառել սեփական ձայնը: Գիտակցե´ք, որ մինչ դուք զբաղված եք քստմնելի […]

Հալեպում հայ է զոհվել, եւս մեկն առեւանգվել է

Հալեպում կրկին հայ է զոհվել: Պատահական փամփուշտից մահացել է 1970-ին ծնված Հարություն Կոշկերյանը, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Տղամարդը զոհվել է Սուլեյմանիա թաղամասում, որը համեմատաբար անվտանգ շրջան է համարվում, սակայն տարածքը մշտապես մարդաշատ է, եւ նման տհաճ անակնկալներն անխուսափելի են: Եվս մեկ հայ  առեւանգվել է իր աշխատավայրից` Գեւորգ Կարագուլյանը, ում ազատ արձակելու դիմաց փրկագին են պահանջում: […]

Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի եւ Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները, որոնք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: Ուսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լեւոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը: Ինչպես հայտնել է Արկադի Տեր-Թադեւոսյանը “Արցախում Սուվորովի եւ Մադաթովի անվան […]

Ընտրական “Ճանապարհային քարտէզ”-ից դուրս մնացածները…

ՀՀ նախագահական 6-րդ ընտրութիւնների “ճանապարհային քարտէզը” ուրւագծւած էր դեռեւս վաղ-նախընտրական ժամանակաշրջանում… – Եւ այսպէս.-   1 – Սիւիլիթասային  “փողերի լւացման” հետ սեփական ձեռքերն էլ լւաց վաստակաշատ դիւանագէտը՝ նախ թեկնածուական յաւակնութիւնից եւ ապա հռչակւելով անձեռնմխելի “ձերբազատւեց” խորհրդարանական մանդատից:   – Ու այնուհետեւ.-   2 – Պատւաբե՛ր (իմա՝ վարկաբեր) այցով Երեւան ժամանեցին եւրօ-ատենապետներ՝ Խոզէ Մանուէլ բարուզոյական ձեւաչափով […]

Հայրիկյանը Ազատության հրապարկում կհանի վախն ու մոլորությունը

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը իր քարոզարշավը եզրափակելու է փետրվարի 16-ին, ժամը 17.30-ին Ազատության հրապարակում: Թեկնածուն բոլորին հանրահավաքի է հրավիրում: “Խնդրում եմ ամեն մեկդ Ձեր ընկերներին հրավիրեք եւ տեղեկացրեք այս հանրահավաքի մասին, քանզի սա վերջին հնարավորությունն է ժողովրդին համախմբելու եւ նրանց միջից վախն ու մոլորությունը վերացնելու համար: Եթե չանենք այսօր, վաղը ուշ կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի