08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյումրիում ընտրակաշառք է բաժանվում. հայտարարություն

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ:

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. “ԳԱԼԱ Հ/Ը ճշգրիտ տեղեկություններ ունի, որ Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել է ընտրակաշառք բաժանելու արատավոր պրակտիկան` մարդկային խղճի համատարած առուծախը:

 

Կոչ ենք անում քաղաքացիներին՝ չգնալ այդ ստոր քայլին եւ չվաճառել սեփական ձայնը: Գիտակցե´ք, որ մինչ դուք զբաղված եք քստմնելի առուծախով, ձեր իսկ երկիրը դատարկվում է, խորտակվում է ձեր երեխաների ապագան:

 

Մերժե´ք ցանկացած անպարկեշտ առաջարկ: Ձեր լուռ համաձայնությունը ստոր գործարքի կնիք կդառնա, եւ ամբողջ 5 տարի դուք կօգտագործվեք որպես գործիք` աննյութ, անշունչ եւ անդեմ:

 

Հորդորում ենք` հեռու մնալ կործանարար գործարքից, մի´ վաճառեք ձեզ եւ ձեր ապագան` գիտակցելով, որ այդ դեպքում դուք պարզապես ձեր իրավունքները պաշտպանելու իրավունք չեք ունենա:

 

Հիշեցնենք` անկաշառ մարդն է միայն պահանջատեր: Ուստի հորդորում ենք նրանց, ովքեր վերցրել են ընտրակաշառք՝ հե´տ վերադարձրեք ոչինչ չարժեցող այդ գումարը եւ վերականգնեք ձեր պատիվն ու արժանապատվությունը, փորձեք սրբագրել ձեր արարքը, դարձեք հասարակության առողջ մասնիկ:

Իսկ նրանք, ովքեր արդեն հասցրել են ծախսել այդ գումարը, երաշխավորելով գաղտնիությունը, հրավիրում ենք ԳԱԼԱ Հ/Ը: Պատրաստակամ ենք տալ ծախսված գումարը, պայմանով, որ այն կվերադարձնեք “կավատներին”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ