18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հալեպում հայ է զոհվել, եւս մեկն առեւանգվել է

Հալեպում կրկին հայ է զոհվել: Պատահական փամփուշտից մահացել է 1970-ին ծնված Հարություն Կոշկերյանը, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Տղամարդը զոհվել է Սուլեյմանիա թաղամասում, որը համեմատաբար անվտանգ շրջան է համարվում, սակայն տարածքը մշտապես մարդաշատ է, եւ նման տհաճ անակնկալներն անխուսափելի են:

Եվս մեկ հայ  առեւանգվել է իր աշխատավայրից` Գեւորգ Կարագուլյանը, ում ազատ արձակելու դիմաց փրկագին են պահանջում:

Իսկ փետրվարի 9-ին առեւանգվել են 2 հոգեւորականներ, որոնցից մեկը հայ առաքելական եկեղեցու սպասավոր է, մյուսը` Անտիոքի պատրիարքության: Ապստամբները հայտնել են, որ ավելի ուշ կհայտնեն իրենց պայմանները, սակայն նրանց մասին մինչ օրս որեւէ տեղեկություն չկա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ