23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խաղաղությունն ամեն օր նվաճվում է

Այս օրերին սահմանում կրկին անհանգիստ էր: Թշնամին կրկին կրակ էր բացել մեր գյուղերի ուղղությամբ:

Ադրբեջանում հանրային ճգնաժամ է հասունանում: Եվ ահա նման իրավիճակում նախագահ Ալիևը խնդիր ունի պահպանել սեփական կլան իշխանությունը: Սահմանին իրավիճակի ապակայունացումն այդ նպատակին է ծառայում: Ալիևյան վերնախավը քաջ գիտակցում է. հայատյացությունը մշտապես պահանջված թեմա է անդրկովկասցի թուրքերի շրջանում:

Եվ ահա ապակայունացնելով իրավիճակը սահմանին ալիևյան կլանը սեփական հանրության ընկալումներում փորձում է վառ պահել նախապատերազմական իրավիճակի պատկերացումը՝ կրկին ու կրկին ակտուալացնելով հայատյացությունը՝ փորձելով շեղել հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից: Նախագահ Ալիևին այս ամենը հարկավոր է սեփական իշխանության դիրքերն ամրապնդելու համար:

Այս օրերին Հայոց զինուժը կրկին լռեցրեց թշնամուն: Ապագայում թշնամուն լռեցրելու առիթ մեր բանակը դեռ շատ է ունենալու: Այլ տարբերակ չկա: Բանն այն է, որ մեծ պատերազմի արկածախնդրության ալիևյան կլանը չի գնա, բայց լարվածություն մեր սահմաններին անկասկած դեռ կստեղծի:

Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ որքան ավելի ցավոտ է մեր բանակը լռեցնում թշնամուն, այնքան ավելի տևականորեն է վերահաստատվում անդորրը սահմանում: Խաղաղության ամեն հերթական օրը մեր բանակը բառի բուն իմաստով նվաճում է մեզ համար:

Եվ այսօր, երբ ժամանակն է հետադարձ հայացքով գնահատել նախագահ Սարգսյանի պաշտոնավարման արդյունքներն, ապա իբրև այդպիսին պետք է նշել խաղաղության ձեռքբերումը, մեծ պատերազմի կանխումը: Սա մի ձեռքբերում է, որը մեզնից յուրաքանչյուրը զգում է ամեն Աստծո օր: Այդ ձեռքբերումը մեր ամեն հերթական խաղաղության օրն է:

Այդ խաղաղությունը երերուն է, փխրուն, հարաբերական, բայց միակ հնարավորն այն աշխարհաքաղաքական պայմաններում, որում հայտնվել է մեր երկիրը: Այդ խաղաղությունը անայլընտրանքային է, և արդյունք է չերևացող տիտանական աշխատանքի, ու բարդ դիվանագիտական կոմբինացիաների:

Այս տարիներին թշնամուն զսպելու մեր երկրի պաշտպանական ներուժը բազմապատկվել է: Արդյունքում այսօր մեզ հաջողվում է զսպել թշնամուն, կանխել մեծ պատերազմը: Ավելին ձևավորված են այնպիսի դիվանագիտական, իրավաքաղաքական մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս առաջիկա տարիներին կայուն կերպով բազմապատկել մեր պաշտպանական ներուժը՝ ձախողելով մեր հանդեպ ռազմական գերազանցություն ձեռք բերելու թշնամու ջանքերը:

Դավիթ Ջամալյան ռազմական փորձագետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ