27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեռոր Բագրատյանի դեմ. Հրապարակ

Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը “տոտալ” տեռոր է իրականացնում “գծից շեղված” “Ազատություն” կուսակցության եւ նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որն ի դեպ, քարոզարշավի ողջ ընթացքում որեւէ ակնարկ չի արել ՀԱԿ “ռեպրեսիաների” մասին եւ ՀԱԿ-ի դեմ: 

 Նրա համակիրները, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում աշխատելու լիցենզիաներ եւ անցել են համապատասխան դասընթացներ, ինչպես, ասենք, “Ազատության” անդամ Կարինե Պետրոսյանը, չեն ներգրավվում հանձնաժողովների մեջ, ներգրավվածներին էլ հետ են կանչում: Ավելին, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, “Ժողովրդավարական հայրենիքի” նման, “Ազատության” դեպքում եւս փորձ է արվում պառակտել այն` ոմանց “տարհանելու” զուրաբյանական փորձված մեթոդով, եւ դա այն դեպքում, երբ Բագրատյանը ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարություն դեռ չի արել, ասել է, որ առժամանակ, մինչեւ ընտրությունների ավարտ, սառեցնում է իր անդամակցությունը:

Ըստ ամենայնի, ՀԱԿ-ը “շտապեցնում” է Բագրատյանին, որ վերջինս հնարավորինս շուտ` մինչեւ ընտրությունների ավարտ, դուրս գա ՀԱԿ-ից, որովհետեւ մտածում են, որ հնարավոր է նրա ցույց տված ընտրական արդյունքները վերջինիս դարձնեն ընդդիմադիր նոր բեւեռ` խաթարելով ՀԱԿ ծրագրերը:

 

Բոլոր դեպքերում, ինչպես տեղեկացրին “Ազատությունից”, իրենք կուսակցությունից դուրս գալու որեւէ դիմում դեռ չեն ստացել. կուսակցության Գյումրիի 2 ներկայացուցիչ հայտարարություն են արել, ինչի մասին իրենք իմացել են մամուլից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ