“Սերը միշտ էլ հաղթում է”. վարչապետն ուսանողներին սովորեցրել է խենթացնել աղջիկներին
Սիբիրի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ուսանողների խնդրանքով խորհուրդներ է տվել տղաներին` ինչպես անել, որպեսզի աղջիկները սիրահարվեն իրենց, գրում է “Интерфакс”-ը:
Երբ ուսանողներից մեկը նման հարց է ուղղել վարչապետին, Մեդվեդեւն ասել է` “կեցցես”, եւ անմիջապես անցել երիտասարդներին “խրատելուն”:
“Ինչպես եւ մյուս բոլոր մարդկանց հետ, ինձ հետ եւս շատ բաներ են եղել, հուսով` դեռեւս կլինեն: Կարող եմ ասել, որ երբ երիտասարդ ես եւ հատկապես եթե ուսանող ես, զգացմունքներդ այլ կերպ ես գնահատում: Հենց այդ պատճառով էլ ուսանողական կյանքը հիանալի է: Կարծում եմ` դուք պետք է հիմա շատ հաստատակամ լինեք, լուրջ եմ ասում` սեփական փորձից գիտեմ: Եթե վճռականություն ես ցուցաբերում այդ գործում, միշտ էլ արդյուքնի հասնում ես, եթե, իհարկե, սիրում ես այդ մարդուն եւ ուզում ես լինել նրա հետ”,-անկեղծացել է վարչապետը` վերջում հավելելով. “Սերը միշտ էլ հաղթում է”: