Րաֆֆին, Բագրատյանը, Հայրիկյանն ի սկզբանե իմացել են
ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է բանավիճել միայն գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ:
Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն` ի պատասխան նախագահի մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանի իրեն բանավեճի առաջարկի:
“Մենք` ես, պարոն Բագրատյանը եւ պարոն Հայրիկյանը, ի սկզբանե իմացել ենք, որ մենք բանավիճելու բան չունենք, մենք ասել ենք, որ իրար հետ բանավիճելու խնդիր չունենք”,-ընդգծեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` իրենց բոլորի բանավեճը նախագահ Սերժ Սարգսյանի հետ է միայն:
Հիշեցնենք, Հրանտ Բագրատյանը բանավեճի է հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյնին փետրվարի 15, 16-ին` ցանկացած ժամի եւ տեղում: