08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2013

Իրանը “երկրագնդի երեսից Իսրայելը ջնջելու” պատրաստակամություն է հայտնել

“Մեր բանակն ունակ է հակահարված հասցնել ցանկացած ագրեսորի եւ ստիպել նրան զղջալ կատարած հարձակման համար”: Կահիրեում կայացած իսլամական  պետությունների գագաթաժողովին նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` նշելով, որ իրանցիները պատրաստ են “երկրագնդի երեսից ջնջել Իսրայելը”,-հաղորդում է “MIGnews”-ը: “Իրանի ժողովուրդը պատրաստ է ներխուժել Իսրայել, եթե վերջինս համարձակվի գրոհել Իրանը եւ ռազմական արկածներ որոնի: […]

Քանակապես` մրցակցային, որակապես` ոչ մրցունակ

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով թե ֆինանսական, թե վարչական ռեսուրսներով, թե իրեն աջակցող լրատվամիջոցներով Սերժ Սարգսյանը մի քանի անգամ գերազազանցում է մյուս թեկնածուներին:Այս մասին փորձագետը հայտարարեց “Հենարան” մամուլի ակումբում: Ըստ նրա` նախագահի մի քանի թեկնածու էլ ինչքան ասուլիսներ տան` արդյունք չի լինի: Թեկնածուները չնայած քանակական առումով մրցակցային, բայց որակապես մրցունակ չեն: Հացադուլները […]

Աշոտյանը մեղավո՞ր է ` ”անակնկալ” հյուրը դպրոց է գնացել

Կառավարության նիստի այսօրվա մեկնարկին ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ քարոզարշավին դպրոցականներին ներգրավելու վերաբերյալ քաղաքական տարբեր ուժերի կողմից հնչած ահազանգերին: Հիշեցնենք, որ այս մասին ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյային խոսեցին “Ժառանգության” պատգամավորները: Տիգրան Սարգսյանը դիմելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, մտահոգություն հայտնեց նախընտրական շրջանում դպրոցներում ուսուցիչների գործողությունների վերաբերյալ: ‘’Պարոն Աշոտյան, Ձեզ հստակ հանձնարարվել է, որպեսզի խստագույն […]

Ո՞րն է մեր դեսպանատների գործը, բացիկներ գրե՞լը

՛՛ ՛՛Ջուղա՛՛ ֆիլմը տարիներ առաջ է պատրաստվել, ուղղակի տարիներ անց պետք եղած ձևով ներկայացրինք, գովազդային հմտություններին չէինք տիրապետում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Ջուղա՛՛ ֆիլմի մասին պատմելով՝ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա նշեց, որ չորս ամիս առաջ ֆիլմը տեղադրվել է համացանցում հայերեն և անգլերեն տարբերակներով: Նախապես այն ունեցել է մոտ երեք հարյուր դիտում, սակայն վերջին մեկ շաբաթվա […]

ՊՆ պատվիրակությունը` Վրաստանում

Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և այլ պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարության հետ: Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լևան […]

Ի՞նչ հասկացավ Սամոն /ֆոտո/

Henaran.am-ի ֆոտոխցիկը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպմանը ֆիքսել է, թե ինչպես է այս վարչական շրջանից մեծամասնականով ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, լարված` համակ ուշադրությամբ ունկնդրում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, երբ վերջինս ներկայացնում էր “դեպի ապահով Հայաստան” ծրագիրը: Գուցե իսկապես պատգամավորը որոշել է “պալիտիկայով զբաղվել”, բայց դատելով նրա շարժուձեւից դժվար թե, համեյանդեպս այդ օրը, նախագահի […]

“Նոր “քսիֆ” գողական աշխարհին”. Դեդ Հասանի կլանը պատերազմ է սկսել

Որոշումը կայացվեց 2012թ. դեկտեմբերին Արաբական Էմիրություններում տեղի ունեցած մեծ հավաքի (սխոդկայի) ժամանակ: Նրանց համար նոր “օրենքով գողերի” թագադրումը ոչ միայն Դեդ Հասանի դեմքին նետված ձեռնոց էր, այլեւ սեփական տոհմը (կլանը) ամրապնդելու, շարքերը խտացնելու յուրահատուկ զորաշարժ: Այդ հավաքի մասին հարազատ միջավայրում տարածված “քսիֆում” ասվում էր. “Գողականի ընթացքին ի նպաստ մենք՝ ստորեւ նշված Գողերս, ձեզ տեղեկացնում ենք, […]

Մահացել է Հովհաննես Գրիգորյանը

Ծանր հիվանդության հետեւանքով փետրվարի 6-ի լուսաբացին մահացել է հայ ժամանակակից գրող Հովհաննես Գրիգորյանը: Այժմ աշխատանքներ են տարվում թաղման կառավարական հանձնաժողով ձեւավորելու ուղղությամբ: Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 7-ին: Նրա բանաստեղծական  ժողովածուներից են` “Երգեր առանց երաժշտության”, “Բոլորովին ուրիշ աշուն”, “Հրեշտակներ մանկության երկնքից”, “Երկու ջրհեղեղի արանքում”, “Գիշերահավասար”, “Երբեք չմեռնես-ահա թե ինչ կասեմ քեզ”: Բանաստեղծը  ստացել […]

Թունավորվել է դեղորայքի չարաշահումից

Դեղորայքի չարաշահումից փետրվարի 6-ին` ժամը 14.56-ին թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նուբարաշենի Ա թաղամասի 18 հողակտորի բնակչուհի` 2010 թ. ծնված Մարիաննա Սարոյանը: Ըստ բժիշկների` երեխայի առողջական վիճակը կայուն է: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի